Jump to content

Խոխ Վերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խոխ Վերին, գյուղ (թաղ) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում, համանուն քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք։ Հանդիսանում էր Խոխ գյուղի հիմնական թաղը[1]։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 155 տուն հայ բնակիչ։ Բնակվում էին նաև թուրքեր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 764
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։