Ծառուկ
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծառուկ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ծառուկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ծառուկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Գտնվում էր Խարբերդի դաշտում, Խարբերդ քաղաքի մերձակայքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականին գյուղը ենթարկվել է կետորածների և ավերածությունների։ Բնակիչները ամբողջությամբ զոհվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ՝ աքսորի ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին ուներ 25 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառուկն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղում կային բազմաթիվ ավերակներ և հնություններ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 843
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 118)։ |