Սարիղամիշ (Խարբերդի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարիղամիշ (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Սարիղամիշ | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
| Գավառ | Խարբերդի գավառ | |
| Այլ անվանումներ | Սարըգամըշ, Սարըգամիշ, Սարըխամիշ, Սարըղաըշ, Սարիկամիշ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼388 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 424[2] | |
| Ավտոմոբիլային կոդ | 23[3] | |
|
| ||
Սարիղամիշ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[4] կամ Արղանամադենի Բալուի գավառակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել ու կողոպտվել է 1895 թվականին։ Հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 80 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու արհեստներն էր։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կային հանքային աղբյուրներ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարիղամիշն ուներ Ս. Սարգիս (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 35 աշակերտ[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
- ↑ https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 535
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
