Բալուի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավառակ
Բալու
Balu and Aracany Full view.jpg
Բալու քաղաքը և Արածանին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներԲալահովիտ, Բալլու, Պալլու, Պալու, Փալու
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն100 000 մարդ (XIX դար)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունբալուեցի
Ժամային գոտիUTC+3

Բալու, գավառակ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում` Արղանամադենի գավառում։ Գտնվում էր Արղանամադեն գավառի հյուսիս-արևմուտքում` Արածանիի ստորին հոսանքի ու նրա աջակողմյան վտակ Փերի (Պաղին) գետի միախառնման շրջանում։ Վարչական կենտրոնը Բալու քաղաքն է։

Բալուն մոտավորապես համապատասխանում է Բալահովիտ գավառին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակը շրջափակված է լեռներով։ Ուներ արգավանդ և բերի հողեր, հարուստ ջրի պաշարներ։ Կլիման նպաստավոր էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների՝ 1789 թվականի գարնանը Բալու գավառում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որին զոհ է գնացել նոտ 51.000 մարդ։

Մեծ եղեռնի ժամանակ Բալուն ենթարկվեց զարհուրելի արհավիրքների։ Բնակավայրերն ավերվեցին, իսկ հայ բնակչության ողջ ունեցվածքը կողոպտվեց։ Ըստ Ի. Լեփսիուսի տվյալների այդ սպանդին զոհ գնաց 22 300 հայ, իսկ դա կազմում էր գավառակի հայության միեծամասնությունը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբներին գավառակում ապրում Էր 100 000 բնակիչ, որից մոտ 60—70 000-ը՝ հայեր, իսկ մյուսները քրդեր և թուրքեր: 20-րդ դարի սկզբներին հայերը հազիվ 25 000 էին։

1970 թվականի մարդահամարի տվյալներով Բալուի գավառակն ուներ 403 800 բնակիչ, որոնց մեջ կային բռնի թրքացած հայեր՝ հազիվ 600-700 հոգի։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը մշակում էր ցորեն, գարի, կորեկ, եգիպտացորեն, բամբակ: Զբաղվում էին նաև այգեգործությամբ, պտղաբուծությամբ և խաղողագործությամբ։ Մշակելի հողերի 65 %-ը օգտագործվում էր ցորենի, իսկ 13 %-ը՝ գարու համար։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալուն բաժանվում էր և 7—9 գյուղախմբերի։ Հայկական գյուղերը հիմնականում տեղակայված էին Մազրվաթում։

Ըստ տարբեր տվյալների գավառն ուներ 460, 365, 253, 248 կամ 84 բնակավայր։

Գյուղախմբերը հետևյալն են.[1]

  1. Աշմուշատ
  2. Բուլանըք
  3. Գարաչոր
  4. Գյոքդերե
  5. Խարաբեկեն
  6. Հուն
  7. Մազրվաթ
  8. Սարաջուր
  9. Օխո

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 560