Jump to content

Ձեթ (Բալուի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձեթ (այլ կիրառումներ)


Ձեթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի աջ ափին, ձորամիջում, Բալու քաղաքից հյուսիս-արևմուտք։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղ. Ինճիճյանի հնարավոր է, որ գյուղի անվանումը կապված է պատմական Հանձիթ (Անձիթ) գավառի ավան հետ։

Գյուղն ավերվել է թուրքերի ձեռքով, իսկ բնակչության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները ցրվել են տարբեր երկրներով մեկ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 140 տուն` 1120 բնակչով։ Հնում եղել է ավելի մարդաշատ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։ Շատերը պանդխտում էին Կ. Պոլսում։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեթն ուներ Ս. Թորոս կամ Ս. Թեոդորոս անունով կամարակապ գեղեցիկ եկեղեցի։ Եկեղեցու տակ բխում էր բարեհամ ջրով աղբյուր։ Գյուղի շուրջբոլորը կային ուխտատեղիներ, որոնք ժամանակին եղել էին եկեղեցիներ։

Գյուղը եղել է գրչության կենտրոն։

Ձեթում գործում էր Արամյան վարժարանը, որն ուներ 4 վարժապետ և 60 աշակերտ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 475