Jump to content

Սարիղամիշ (Բալուի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարիղամիշ (այլ կիրառումներ)


Սարիղամիշ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1] կամ Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում։

Գյուղն ավերվել է 1895 թվականին։ Բնակչությունը կոտորվել կամ արտաքսվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 80 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կային հանքային տաք աղբյուրներ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարիղամիշն ուներ Ս. Սարգիս կամ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Գյուղում գործում էր վարժարան, որն ուներ 35 աշակերտ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 535