Jump to content

Սիրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սիրին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում է Արածանի գետի ձախ կողմում, Բալու քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված էր ընդարձակ հովտում, ուներ արգավանդ հողեր և սառնորակ աղբյուրներ։

Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը թուրքերի ձեռքով կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին ուներ 35 տուն` 280 հայ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրինն ուներ 1199 թվականին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի։ Գյուղից հյուսիս կար ևս մի ավերակ եկեղեցի[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 624