Հավավ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Հավավ | ||
| 38°46′59.5″N 39°52′24.6″E / 38.783194°N 39.873500°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
| Գավառակ | Բալուի գավառակ | |
| Այլ անվանումներ | Բալուի Աթենք, Խավավ, Խոբաբ, Հապապ, Հապապան, Հավանան, Հավհավ, Հավհավան, Հատավ, Հարավ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1880 մարդ (1915) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 424[1] | |
| Փոստային ինդեքսներ | 23850 | |
| Ավտոմոբիլային կոդ | 23[2] | |
|
| ||
Հավավ, քաղաք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում[3]։ Գտնվում էր Արածանիի աջ կողմում, Բալու քաղաքից հյուսիս-արևմուտք։ Ներկայիս անվանումը՝ Էքինոզու (Ekinözü)։ Աշխարհագրական կոորդինատները՝ 38°47'0.01"N, 39°52'27.92"E։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության Թադևոս Առաքյալը եկել է այս բնակավայր հեթանոսներին քարոզելու համար։ Սակայն տեղացիները շան ձայն են հանել (հաֆ-հաֆ) և առաքյալը նրանց անիծել է, ասելով, որ միշտ «հավ-հավ» ասեն։ Այստեղից էլ գյուղի անունը կոչվել է Հավավ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակին եղել է քաղաք, իսկ այնուհետև մնում էր որպես հայաբնակ մեծ գյուղ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի 70-ական թվականներին ուներ 160 տուն, 1915 թվականին՝ 235 տուն` 1880 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավավն ուներ Ս. Կաթողիկե և Ս. Աստվածածին անուներով եկեղեցիներ։ Գյուղից հարավ էր գտնվում Քաղցրահայաց կամ Հավավի վանքը՝ կառուցված Մանասթըր լեռան (գյուղից մոտ 2.3 կմ հարավ-արևմուտք) հյուսիսային՝ անտառապատ լանջին, այժմ՝ ավերակ։ Բնակավայրի առաջ ձգված ընդարձակ դաշտում քարե խաչաձև արձաններ կային, որոնք կանգնեցվել էր Թադևոս Առաքյալի կողմից։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակին գրչության կենտրոն էր։
Գյուղում գործում էր երկսեռ վարժարան, որը հովանավորում էր «Միացյալ ընկերությունը»։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավավում են ծնվել գրողներ Մ. Կյուրճյանը (1854-1915) և Ն. Մանկունին (1884-?)[4]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
- ↑ https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
- ↑ «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 376
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 264)։ |
