Պաղին (Բալուի գավառ, հին)
Քաղաք | |
---|---|
Պաղին | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ |
Գավառակ | Բալուի գավառակ |
Հիմնադրված է | մ.թ.ա. 9-8-րդ դարեր թ. |
Այլ անվանումներ | Ասաղի, Բաղին, Պագին, Պալան, Պալին, Պաղին ավան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պաղին, ամրոց, բերդ, ավան, գյուղաքաղաք, քաղաք Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Պաղնատուն գավառում, իսկ ավելի ուշ քաղաք Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Բալու քաղաքից հյուսիս-արևմուտք։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի անվանման առաջացման հետ կապված կա երկու վարկած։ Ըստ առաջինի Պաղին է կոչվել կառուցողի անունով, իսկ ըստ ժողովրդական ստուգաբանությամբ պաղ աղբյուրներ ունենալու պատճառով։ Աղբյուրներից մեկը, որը բխում էր Սեղանաքար ժայռի տակից, կոչվում էր Սեղանի ակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաղինը հիմնադրվել է մ.թ.ա. 9-8-րդ դարերում կամ էլ դրանից էլ շուտ։ Բնակավայրի ավերակների տակից հայտնաբերվել է Մենուա թագավորի 2 սեպագիր արձանագրություններ։
Եղել է Պաղնատուն գավառի կենտրոնը։ Հանդիսացել է Ծոփքի պաշտպանական կարևոր ամրություններից մեկը։
IX դարում Պաղինին տիրել են բյուզանդացիները, իսկ XI դարի երկրորդ կեսից սելջուկ-թուրքերը։
Քաղաքն ամայացել է XV դարում։ Բնակիչները տեղափոխվել են մոտակայքում գտնվող Պաղին գյուղ։ Հատկանշական է, որ XIX դարում Բալուի գավառակն ուներ Պաղին անունով 3 գյուղ, որոնցից մինը Բալու քաղաքից գտնվում էր հյուսիս-արևմուտք, երկրորդը` հարավ-արևմուտք, իսկ երրորդը` հյուսիս։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի ավերակները ուսումնասիրված չեն։
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաղինից է V դարի ավագ թարգմանիչների սերնդի հայտնի ներկայացուցիչներից Հովսեփ Պաղնացին[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 294