Jump to content

Դավթիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Դավթիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր ձորակում, Բալու քաղաքից 13 կմ արևմուտք։

Գյուղն ավերվել և ամայացել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ամբողջովին հայաբնակ գյուղ։ XIX դարի վերջերին ուներ 32 տուն` 256 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավթիկն ուներ 3 եկեղեցի.

  • Ս. Կիրակոս, կառուցված 1241 թվականին, XIX դարում ավերակ
  • Ս. Սարգիս, XIV դար
  • Ս. Թորոս

Գյուղում գործում էր վարժարան, որտեղ սովորում էին 30-35 աշակերտ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 43