Jump to content

Արմըջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արմըջան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում, կամ Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում, Բալու քաղաքից արևմուտք։

Տեղական ճանապարհով կապված էր Բալու քաղաքի հետ։

Ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մի մասը զոհվել է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է հայաբնակ գյուղ։ 1915 թվականին ուներ 70 տուն` 560 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմըջանում կար Ս․ Սարգիս եկեղեցի և նախակրթական վարժարան[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՍՀ, հտ 2, էջ 97, Արմճան
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 471
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 97