Խոշմաթ
Խոշմաթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում, համանուն քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արածանիի աջ կողմի Սակրատսու վտակի ձախ ափին` լեռնալանջի վրա։ Գյուղը մտնում էր Մազրվաթ գյուղախմբի կազմի մեջ։
Գյուղի դիրքը լեռնային է, առջևը տարածվում են ընդարձակ բերրի արտեր, մշտահոս առվակներ և մարգագետիններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է հայաբնակ մեծ ու շեն գյուղ։ 1895 թվականի ջարդերի ժամանակ գյուղը կողոպտվել և ավերվել է թուրքերի և քրդերի կողմից։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 120 տուն, իսկ 1915 թվականին ուներ 840 (105 տուն) հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշմաթն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում կային 2 ավերակ եկեղեցիներ[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր դպրոց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 775
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 72)։ ![]() |