Պաղին (Բալուի գավառ, Բալուից հյուսիս-արևմուտք)
Արտաքին տեսք
Պաղին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1] կամ Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Բալու քաղաքից հյուսիս-արևմուտք` լենռահովտում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ Բնակիչներն այստեղ են եկել Պաղին քաղաքի ամայացումից հետո` XV դարի սկզբներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին 674 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու վաճառականությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաղինն ուներ Ս. Սարգիս անունով վանք և Ս. Աստվածածին անունով եկեղեցի և ևս մի ավերակ վանք։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր դպրոց[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 294
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն