Արթխան
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Արթխան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ |
Գավառակ | Բալուի գավառակ |
Այլ անվանումներ | Արդղան, Արթըխան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 400 մարդ (XX դարասկիզբ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Արթխանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Փոստային ինդեքսներ | 23850 |
Արթխան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում, Արածանիի ստորին հոսանքի աջ կողմում, գետի աջ ափին, Բալու քաղաքից հյուսիս-արևելք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ավերվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 50 տուն` 400 հայ բնակչով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուներ Ս․ Մինաս անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Ս. Թովմա ավերակ եկեղեցին։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1910 թվականից Արթխանում գործել է վարժարան[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- ՀՍՀ, Հատոր 2, էջ 53, Արդղան
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 441
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 53)։ ![]() |