Jump to content

Նըպըշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նըպըշի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի աջ այգեվետ ափին, Ներբի գյուղից հարավ։

Գյուղում գործում էր Ուսումնասիրաց ընկերությունը։ Հայ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 32 տուն` 256 հայ բնակչով և 10 տուն` 50 քուրդ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նըպըշին ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտ էր գտնվում Ս. Պողոս վանքը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 983