Jump to content

Վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)
Տաթևի վանքը

Վանք, կրոնական հաստատություն՝ մենաստան, հոգևոր և մշակութային կենտրոն, ճարտարապետական կառույցների համալիր։ Վանքերի ճարտարապետությունը արտահայտել է դրանց դերը հասարակական կյանքում, տարբեր կրոններում, երկրներում ու ժողովուրդների մոտ ունեցել է որոշակի յուրահատկություններ։ Հայաստանի վանական համալիրներում բացի պաշտամունքային շենքերից կառուցվել են գավիթներ, սեղանատներ, գրատներ, բնակելի շենքեր, դամբարաններ, զանգակատներ, տնտեսական և արտաքին բազմազան կառույցներ։ Վանքերը հայկական միջնադարյան մշակույթի մեջ առանձնակի նշանակություն են ունեցել հատկապես IX–XIY դարերում, երբ այստեղ զարգանում ու մշակվում էր մանրանկարչությունը:

Ընթերցե՛ք «վանք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։