Սավուրի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Սավուր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառՄարդինի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), ալք[1], քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1], այլ
ՏեղաբնականունՍավուրցի
Ժամային գոտիUTC+3

Սավուր, գավառակ Հայոց Միջագետքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում` Մարդինի գավառում։ Կենտրոնը Սավուր ավանն էր։

Տարածքը լեռնային էր և անմատչելի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն ունեին կիսանկախ վիճակ։ Նրանք հարկատու էին միայն իրենց մելիքներին։ Թուրքերի դեմ պայքարի էին դուրս գալիս, հաճախակի էլ սավուրցիներին էին միանում նաև քրդերը։ Գավառակի հայերը զանգվածաբար կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց ունեցվածքը կողոպտվել է։ Կենդանի մնացածներից քչերին է հաջողվել ապաստանել օտար երկրներում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին ուներ 3000 հայ բնակիչ, իսկ 1914 թվականին ուներ շուրջ 6000 հայ բնակիչ։ Գավառակում բնակվում էին նաև քրդեր։ Տեղի հայերը աշխատասեր էին և համերաշխ էին այլազգիների հետ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր հացահատիկի, խաղողի և պտուղների մշակությամբ, անասնապահությամբ, պարտիզպանությամբ և արհեստներով` մասնավորապես զինագործությամբ, դարբնությամբ, հյուսնությամբ, խեցեգործությամբ ու կտավագործությամբ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 509

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]