Ջերմիկի գավառակ
Արտաքին տեսք
| Գավառակ | |
|---|---|
| Ջերմիկ | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ |
| Գավառ | Արղանամադենի գավառ |
| Այլ անվանումներ | Աբառնե, Գերմուկ, Չերմեք, Չերմիկ, Չերմիք, Ջերմեկ, Ջերմիկ, Ջերմիք, Ջերմուկ |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
| Տեղաբնականուն | Ջերմիկցի |
| Ժամային գոտի | UTC+3 |
Ջերմիկ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում` Արղանամադենի գավառում։ Գտնվում էր Արղանա քաղաքից հարավ` Արղանա գետի հովտում։ Վարչական կենտրոնը Ջերմուկ գյուղաքաղաքն է։
Ջերմիկն ու Չնքուշի գավառակը միասին հնում մտնում էին Չորրորդ Հայքի կազմի մեջ։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակը հայտնի էր իր տաք ծծմբային աղբյուրներով, որից էլ առաջացել է Ջերմիկ անվանումը։
Օգատակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմիկը հարուստ է տաք հանքային աղբյուրներով։ Նրա հանքային ջրերի մասին հիշատակումներ կան անհիշելի ժամանակներից։ Աղբյուրներն հիմնականում ունեն ծծմբային բաղադրություն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890-ականն թվականներին գավառն ուներ 2400 հայ բնակիչ, իսկ Մեծ եղեռնի նախօրեին 5000-ից ավելի բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը հայտնի էր իր բանբակով, հացահատիկով, բրնձով, մրգերով և ընտիր խաղողով[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| ||||||||||||||||||||||
| ||||||||||||||