Սևերեկի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Սևերեկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակՍևերեկի գավառակ
Այլ անվանումներՍևավերակ, Սևերագ, Սևերակ, Սևերակաց գավառ, Սևերան, Սևերեք, Սիեվերեկ, Սիվերեք, Սիվերեկ, Սյուերեկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
ՏեղաբնականունՍևերեկցի
Ժամային գոտիUTC+3

Սևերեկ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Սևերեկ քաղաքն է։

Գավառակն այնքան լեռնոտ էր, որ ամենահարմար փոխադրման միջողը ավանակն ու ջորին էր։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը տարածվում էր Եփրատի գետի ձախանյա շրջանում, որը խիստ լեռնային էր։ Հողը և լճերի ջրերը սևավուն էին, որից էլ ըստ Ղ. Ինճիճյանի առաջացել է Սևերեկ անվանումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XIX դարը մտնում էր Խարբերիդ նահանգի մեջ։ 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ հայերը տարագրվեցին։ Զոհ են գնացել ավելին քան 6235 հայեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին մտնում էր հայերի թիվը կազմում էր 7250 անձ, իսկ 1914 թվականին առանց Սևերեկ քաղաքի գավառակում ապրում էր 14500 հայեր։

Ըստ Գարեգին Սրվանձյանի 57 գյուղերից 40-ը եղել է հայաբնակ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկների մշակությունն ու անասնապահությունն էր։ Հայերը զբաղվում էին նաև առևտրով[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 583

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]