Լճեի գավառակ
Լճե, գավառակ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում։ Գտնվում է Դիարբեքիրի գավառի հյուսիս-արևելքում։
Լճեն իր տարածքով մոտավորապես համընկնում է Մեծ Հայքի Չորրորդ Հայկ աշխարհի Մեծ Ծոփք գավառին։ Վարչական կենտրոնը Լճե ավանն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքերի կողմից հայերը տարհանվել են 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ և նրանց մեծ մասը ենթարկվել են զանգվածաբար կոտորածների։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890-ական թվականներին Լճեն ուներ 50 գյուղ՝ 3230 տուն բնակչով, որից 705-ը՝ հայեր` մոտ 5000 անձ, իսկ 245-ը` ասորիներ, մնացածը՝ քրդեր։ Մեծ Եղեռնի նախօրյակին հայերի թիվը կրկնապատկվել էր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն և առևտուրն էր։ Նրանք մշակում էին պտուղ-բանջարեղեն, յուղատու մշակաբույսեր, հացահատիկ և կերաբույսեր։
Հայերը հմտորեն մի յուրահատուկ կտավ էին գործում, որը ստացել էր լճու անվանումը։ Այն մեծ պահանջարկ ուներ հարևան շրջաններում[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 593
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|
|