Jump to content

Արղանամադենի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արղանամադեն, գավառ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Արղանա–Մադեն քաղաքն է։

Գավառը մոտավորապես համապատասխանում է Մեծ Հայքի Պաղնատուն գավառին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը գտնվում է Դիարբեքիր քաղաքից հյուսիս, Տիգրիսի վտակ Արղանայի և մի քանի այլ գետերի ավազանում։ Գավառի մի մասը լեռնային է և անտառապատ։

Արղանամադենն ունի ցամաքային տաք կլիմա։

1915-1916 թվականների Մեծ եղեռնի տարիներին հայ բնակչության մեծ մասը կոտորվեց թուրքերի ձեռքով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին՝ նախքան Մեծ եղեռնը, գավառն ուներ 35000 բնակչություն, որից 20000-ը հայեր, իսկ մնացածը՝ թուրքեր, հույներ, հրեաներ, քրդեր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արղանամադենն հայտնի էր իր ընտիր գինիներով և բարձրորակ խաղողներով։ Բնակչությունը մշակում էր բամբակ, բրինձ և հացահատիկներ։ Գավառից արտահանում էին մեծ քանակությամբ չամիչ, պաստեղ, դոշաբ և կարմիր գինի։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արղանամադենի գավառի կազմում մտնում էին հետևյալ գավառակները.[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 458