Jump to content

Ատիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ատիշ
38°13′8″N 39°14′42″E / 38.21889°N 39.24500°E / 38.21889; 39.24500
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԱրղանամադենի գավառակ
Այլ անվանումներԱդիշ, Ատիշ Ներքին
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն54 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1][2]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ21870
Ատիշ (Աշխարհ)##
Ատիշ (Աշխարհ)

Ատիշ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառակում[3]։ Գտնվում էր Արևմտյան Տիգրիսի վերնագավառում։

Գյուղը թաղված է եղել նռնենիների մեջ։

XI դարում Անիից եկած գաղթականները գյուղի մոտ հիմնեցին Ատիշ Վերին անվանումով նոր գյուղ, և Ատիշը կոչվեց Ատիշ Ներքին անվանումով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսերին ուներ 500 տուն բնակիչ։ Բնակչության մեծագույն մասը հայեր էին։ XX դարում հայերի տների քանակը 360 էր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը արհեստներ, այգեգործություն, երկրապահություն և անասնապահությունն էր։ Տղամարդկանց մեծ մասը Կ. Պոլիս պանդխտության էր մեկնում։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատիշն ուներ Ս. Կարապետ և Ս. Սարգիս անուներով եկեղեցիներ։

Գյուղն ուներ հայկական վարժարան, որը գործում էր մինչև 1870-ական թվականները։

Ատիշը եղել է գրչության կենտրոն[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://data.tuik.gov.tr/Bulten/Index?p=Adrese-Dayali-Nufus-Kayit-Sistemi-Sonuclari-2021-45500
  2. https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
  3. «Դիարբեքիր նահանգի Արղանա-Մադենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 371