Չանախչի (Արղանա-Մադենի գավառ)
Արտաքին տեսք
Չանախչի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառակում[1] կամ Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։ Գտնվում էր Քղի քաղաքից 17 կմ հարավ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն հինահատակ ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է զուտ հայաբնակ, մարդաշատ գյուղ։ XX դարի սկզբին ուներ 180-220 տուն` 2000 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը զարգացած էր և հարուստ։ Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, երկրագործությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չանախչին ուներ 1216 թվականին կառուցված հայկական եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դիարբեքիր նահանգի Արղանա-Մադենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 210
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|