Քղիի գավառակ
Գավառակ | |
---|---|
Քղի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Գեղի, Կեղի, Կյեղի, Քեզի, Քըղը, Քըղի, Քիղի, Քղի-Գասապա, Քղի-Կասաբա, Քյորի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 12 040 մարդ (1891) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Քղիացի |
Ժամային գոտի | UTC+3 |
Քղի, գավառակ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթում։ Իր տարածքով համապատասխանում էր Չորրորդ Հայք աշխարհի Խորձյան գավառին։ Կենտրոնը Քղի գյուղաքաղաքն էր։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քղին գտնվում էր Էրզրումի գավառի հարավարևմտյան ծայրամասում։ Այն արևելքից սահմանակից էր Խնուսի, հյուսիսից՝ Դերջանի, հյուսիս-արևմուտքից՝ Չարսանջակի, իսկ հարավից Ճապաղջրի գավառակների հետ։
Ուներ խիստ լեռնային տարածք, որը տեղ-տեղ անտառապատ էր։ Գավառակի արևմտյան մասում գտնվում է Քղիի ամենաբարձև Սուրբ Լույս լեռը, որն հասնում է մինչև Դերսիմի սահմաններին։ Լեռն հայտնի է իր քարայրներով։
Կար նաև հովտային տեղամասեր։ Ջրառատ էր։ Գավառակի միջով հոսում է Արածանի վտակ Քղի գետը։
Քղիի կենդանական աշխարհը հարուստ էր։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման առողջարար է։ Հայտնի էր երկարատև ձմեռներով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավառակը բավականին տուժել է 1616 թվականի երկրաշարժի ժամանակ։ Զովել է 1700 մարդ։
XVII-XVIII դարերում եղել է գավառ։ Էրզրումի կազմի մեջ մտնելուց հետո դարձել է գավառակ։
1895 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հայերի զանգվածային կոտորածներ։ Ավերվել են հայաբնակ գյուղերն ու եկեղեցիները։
1914 թվականին թուրքերը կոտորել են գավառակի և այստեղ ապաստան գտած հազարավոր հայերի։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Վ. Քինեի Քղին 1891 թվականին ուներ 41 225 բնակիչ, որից 12 040-ը՝ հայեր։ 1909 թվականին 50 հայաբնակ գյուղերում բնակվում էր 16 255 հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, մեղվապահություն և արհեստներն էին։ Զբաղվում էին կաշեգործությամբ, գրուտագործությամբ և որմնդրությամբ։ Անտառներից հավաքում էին կաղին, ընկույզ, տանձ և այլ պտուղներ։
Գավառակում տարածում ուներ պանդխտությունը։ Միայն 1978 թվականին Պոլսում շուրջ 3000 պանդուխտներ կային։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քղին ուներ աղի, արջասպի, արճճի, երկաթի և կավի հանքեր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քղին հարուստ է պատմական հնություններով։ Դրանցից է Արտալես բերդը, որը Հուստիանոս կայսեր օրոք ամրացվեց և դարձվեց բյուզանդական դքսի ու կայազորի կայան[1]։
Հայտնի կրոնական կառույցներից են Աստղաբերդ գյուղի մոտ գտնվող Ս. Կիրակոս և Սերկևիլ գյուղի մոտ գտնվող Ս. Փրկիչ վանքերը, Սուրբ Լույս լեռան քարայր ուխտատեղին։ Քղիի գավառակն ուներ 47 հայկական եկեղեցիներ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբում Քղիի գավառակում գործում էր 27 հայկական դպրոց, որտեղ սովորում էին 1700 աշակերտ։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քղին Առյուծ լեռով և Շեյթանդերեսի գետակով բաժանվում էր Ներքին և Վերին Քղի գավառամասերի։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին ուներ 15 գյուղախումբ։
1909 թվականին ուներ 206 գյուղ, որից 50-ը հայաբնակ էին։ Մյուս գյուղերում մեծ մասամբ բնակվում էին քրդեր, իսկ այնուհետև թուրքեր և այլազգիներ։
Մարդաշատ հայաբնակ գյուղերից էին Արեգ, Աստղաբերդ, Դարման, Խուբս, Ծերմակ, Հերտիֆ, Ճըպըռգեղ, Չան, Չանախչի, Չումախ, Սագաձոր, Սեղանք, Սերկևիլ և Օսնակ գյուղերը[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|