Ասեղ (Քղիի գավառ)
Գյուղ | |
---|---|
Ասեղ | |
Վարչական տարածք | Օսմանյան Կայսրություն |
Վիլայեթ | Էրզրումի գավառ |
Գավառակ | Քղիի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 1570 մարդ (1913) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ասեղցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ասեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։
Ասեղը տեղական ճանապարհով կապված էր Քղի գյուղաքաղաքի հետ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասեղն ամայացել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակիչներից 1354 մարդ զոհվել է թուրքական յաթաղանից, իսկ փրկվել է շուրջ 200 մարդ, որոնք գաղթել են տարբեր երկրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1913 թվականին ուներ մոտ 225 տուն՝ 1570 հայ բնակիչներով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասեղն ուներ եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կար ուսումնարան[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 334
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 555)։ ![]() |