Խոսնակ (Քղիի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսնակ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Խոսնակ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի գավառ |
Գավառակ | Քղիի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Խոսնակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։ Գտնվում էր Քղի քաղաքից 20 կմ հարավ-արևելք, Առյուծ լեռան հարավ-արևելյան ճյուղավորություններում։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ա. Ղանդալյանի գյուղի անվան ծագման հետ կա կապված հետևյալ ավանդությունը. «Այստեղի բնակիչները մի օր հարսանիք են անում և սկսում են կաթսաներով կերակուր եփել։ Օձն աննկատ մտնում է կաթսաներից մեկի մեջ և բոլորը թունավորվում են։ Գյուղացիները թողնում են այդ վայրը և նոր գյուղ հիմնում, որի անունը դնում են Օձնակ, որը հետագայում դառնում է Օսնակ»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, թուրք ջարդարարների ձեռքով՝ Կամախի կիրճում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1873 թվականներին ուներ 55 տուն հայ և 33 տուն թուրք բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 58 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոսնակն ուներ 2 եկեղեցի, որոնք կառուցված էին 1161 և 1276 թվականներին։ Նրանցից մեկն ուներ Ս. Մինաս անունը։ Գյուղի մոտ, Աստղաբերդ գետի մոտակայքում, բերդի բարձունքին գտնվում էր Ս. Կիրակոս կամ Խոսնակու Ս. Կիրակոս վանքը։ Վանքը պարսպապատ էր և ուներ մի քանի եկեղեցիներ։ Եղել է Քղիի առաջնորդարանը։ XIX դարում այն վերանորոգել է Ավետիս Վարդապետը։ 1895 թվականին թուրքերը կողոպտել և ավերել են վանքը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 77)։ ![]() |