Jump to content

Ակիպիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ակիպիվան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։ Գտնվում էր Սիվրիդաղ լեռան ստորոտում։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գրեթե ոչ ոք չի փրկվել։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին և XX դարի սկզբին ուներ 18 տուն` 126 հայ և 119 այլազգի բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիպիվանն ուներ փոքրիկ եկեղեցի։

Գյուղում գործում էր վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 134
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն