Հողաս
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Հողաս | ||
| 39°15′11.33″N 40°17′40.70″E / 39.2531472°N 40.2946389°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառակ | Քղիի գավառակ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼66 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 426[2] | |
| Փոստային ինդեքսներ | 12000 | |
| Ավտոմոբիլային կոդ | 12[3] | |
|
| ||
Հողաս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[4]։ Գտնվում էր Քղի քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, տափարակ գետահովտի ծայրամասում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը շրջապատված էր փոքր անտառներով։ Հարավային կողմից հոսում էր Քղիի վտակներից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեթե մշտապես 125 հայ պանդխտում էին Ամերիկա։ Հողասն Ամերիկայում ուներ Ուսումնասիրաց ընկերություն։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերի ձեռքով ողջ հայ բնակչությունը սրի է քաշվել։ Փրկվել է ընդամենը 2 կին և մի տղամարդ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 150 տուն՝ 995 հայ բնակչով և 15 տուն՝ 70 թուրք բնակչով։ Բնակիչները բարեկեցիկ էին՝ նյութապես ապահովված։ Նրանց զգալի մասը գրագետ էր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, արհեստներն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հողասն ուներ հայկական եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր հայկական վարժարան[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
- ↑ https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 433
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 530)։ |
