Jump to content

Խոլխոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խոլխոլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Սուրբ Լույս լեռան հարավ-արևելյան լանջերից 2-3 կմ հեռու։

Գյուղի արևելյան կողմում՝ հայկական հին գերեզմանոցում կա XIII դարի տապանաքար, որն ազդարարում է, որ այդտեղ հանգչում է «Պիշար իշխանի որդի...»: Ըստ այդմ էլ գյուղը համարվում է Խոռխոռունյաց նախարարների Պիշար իշխանի սեփականությունը։

1915 թվականի Մեծ եղեռնի կոտորածի ժամանակ ամբողջ հայ բնակչությունը ոչնչացվել է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 2 տուն՝ 14 հայ բնակչով և 686 քուրդ բնակիչ։ 1914 թվականին ուներ 12 տուն՝ 70-80 հայ բնակչով և 50 տուն քուրդ բնակիչ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 764