Դարման (Քղիի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարման (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Դարման | ||
| 39°14′42″N 40°23′39″E / 39.24500°N 40.39417°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
| Գավառակ | Քղիի գավառակ | |
| Այլ անվանումներ | Գեղի, Դերման, Թեմիրան, Թեմրան, Թերման, Տարման, Տեմրան, Տերման | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 2650 մարդ (1914) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | դարմանցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Փոստային ինդեքսներ | 12600 | |
|
| ||
Դարման, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Վերին Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ անտառապատ լանջի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության մեծ մասը թուրքական յաթաղանի զոհ դարձավ 1915-1916 թվականների ժամանակ։ Բնակչության փոքր մասը կարողացավ փրկվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 350 տուն՝ 2540 հայ բնակչով, իսկ 1914 թվականին՝ 2650 բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, արհեստներն ու առևտուրն էր։
XX դարի սկզբին Դարմանն ուներ 15 խանութ-արհեստանոցներ և 2 ձիթհանք։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարմանն ուներ 2 եկեղեցի։ Նրանցից մեկը, որը կառուցված էր 1181 թվականին, կոչվում էր Սուրբ Սարգիս։ Գյուղից հյուսիս՝ լեռնալանջի վրա կար մի հսկայական ավերված ամրոց։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 62
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 316)։ |
