Jump to content

Աղբզուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աղբզուտ
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներԱղբըզուտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն23 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաղբզուտցի
Ժամային գոտիUTC+3
Աղբզուտ (Թուրքիա)##
Աղբզուտ (Թուրքիա)

Աղբզուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[2]։ Գտնվում էր Քղի քաղաքից 5 կմ հարավ՝ հարթավայրում։

Գյուղը վերջնականապես թուրքերի ձեռքով ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Միայն 50 հայի է հաջողվել փրկվել։ Նրանք գաղթել են ԱՄՆ, Բուլղարիա և այլ երկրներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 60 տուն՝ 600 հայ և 10 տուն թուրք բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն ու մասամբ արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբզուտն ուներ եկեղեցի։

Գյուղում գործում էր վարժարան[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.)TÜİK.
  2. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 164