Օղնուտ
Գյուղ | ||
---|---|---|
Օղնուտ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Օղնուտ, գյուղ և բերդ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1] կամ Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառակում: Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 45 կմ արևելք, Արածանիի աջակողմյան Գյունեկ վտակի ձախ ափին: Հանդիսանում էր գյուղախմբի կենտրոն:
Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Ելնուտ, Եղանց բերդ, Եղնուտ, Խնիթ, Ողին, Ողական, Ողնա բերդ, Ողնո բերդ, Ողնու բերդ, Ողնուտ, Ողնուտի բերդ, Ուլնտուտին, Ուղնուտի բերդ, Օգնոտ, Օգնուտ, Օղնուդ, Օղնութ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի մասին առաջին անգամ հիշատակել է Հովհան Մամիկոնյանը (VIII դար) «Պատմութիւն Տարօնոյ» գրքում: Այնտեղ այն հիշատակված է եղել Ողնա, Ողնո, Ողկան, Աւղնու (Օղնու), Եղանց, Ուղնար տարբերակներով: Բերդը և գյուղը նույնացնում են Ղազար Փարպեցու (V դար) հիշատակած Ողին կամ Շտեա գյուղին, որին, ըստ պատմիչի, մոտ էր Արշամունիքի Երեզ ավանը: Այսպիսով, գյուղը տեղակայված է եղել Տուրուբերան աշխարհի Հաշտյանք և Արշամունք գավառների սամնագլխին:
1056 թվականին Երեզին տիրող Իվանեն՝ Լիպարիտ զորավարի որդին, փորձում է գրավել Եղանց (Օղնուտ) բերդը, բայց բայց բյուզանդացիների կողմից կալանավորվում և նետվում է այդ գյուղի բանտը: 1600 թվականի Վանի երեկրաշարժի հետ կապված գյուղի մասին հիշատակել է Առաքել Դավրիծեցին (XVII դար):
Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1880-ական թվականներին ուներ 32, իսկ XX դարի սկզբին՝ 40 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնախահությունն ու երկրագործությունն էր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օղնուտն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի, որը կառուցված էր 591 թվականին:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1880-ական թվականներից գյուղում գործում էր դպրոց[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 476-477