Ավրտնիկ
Արտաքին տեսք
Ավրտնիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ տեղացիք գյուղը Վարդենիք (Վարդենիկ) են կոչվել, որովհետև շուրջը շատ վարդաստաններ կային։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավրտնիկի մոտ 140 հայ բնակիչներից 130-ը սրի են քաշվել Մեծ եղեռնի ժամանակ։ 12-ին հաջողվել է գաղթել ԱՄՆ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 20 տուն հայ և 26 տուն քուրդ բնակիչ։ XX դարի սկզբներին ուներ մոտ 40 տուն հայ և 25 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում էին երկրագործությամ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավրտնիկն ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի, որը կառուցված էր 1249 թվականին։ Գյուղում պահպանվել են Բերդաքար (Գեավըրե-կալա) բերդաքաղաքի ավերակները[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում եղել է գրչության կենտրոն[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 650)։ ![]() |