Աղբլուր (Քղիի գավառ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբլուր (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Աղբլուր | |
Վարչական տարածք | Օսմանյան Կայսրություն |
Վիլայեթ | Էրզրումի գավառ |
Գավառակ | Քղիի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 130 մարդ (XX դարասկիզբ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աղբլուրցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աղբլուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում, լեռնային վայրում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ավերվել է, իսկ հայ բնակչության մի մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, մյուս մասը գաղթել տարբեր վայրեր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ եղեռնի նախօրյակին ունեցել է ավելի քան 100 հայ և 30 այլազգի բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվել են երկրազործությամբ ու անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերն ունեին եկեղեցի: Գյուղի շրջակայքում կային զանազան հնություններ՝ ավերակ բնակավայրի մնացորդներ և հին գերեզամանոց։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական նախակրթական վարժարան[1]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 164
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 250)։ ![]() |