Jump to content

Աստղաբերդ (Քղիի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաբերդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Աստղաբերդ
39°13′46″N 40°28′49″E / 39.22944°N 40.48028°E / 39.22944; 40.48028
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներԱստղբերդ
ԲԾՄ1492 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն9315 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքadakli.bel.tr(թուրքերեն)
Աստղաբերդ (Քղիի գավառ) (Թուրքիա)##
Աստղաբերդ (Քղիի գավառ) (Թուրքիա)

Աստղաբերդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում, Քղի գետի վերին հոսանքի հովտում, Աստղաբերդ լեռան մոտ, գեղատեսիլ տափարակի վրա։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի անվանումը կապված է Աստղիկ աստվածուհու հետ։

Աստղաբերդը ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Գյուղի հայ բնակիչներից թուրքական յաթաղանին զոհ է գնացել 1081 մարդ։ Փրկվել են 140 մարդ, որից 125-ը՝ արտագաղթել են։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 130 տուն՝ 910 հայ և 100 այլազգի բնակիչներով։ XX դարի սկզբին ուներ 250 տուն՝ 1500 հայ բնակչով և 10 տուն քուրդ բնակիչ։ 1914-ին հայ բնակիչների թիվը հասնում էր մոտ 1250-ի

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Աստղաբերդը հայտնի էր իր ընկույզով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղաբերդն ուներ Ս. Գևորգ (կառուցված 1001 թ.) և Ս. Սարգիս (կառուցված 1121 թ.) անուններով եկեղեցիներ։ Ս. Գևորգ եկեղեցու տեղում հնագույն ժամանակներում եղել է Աստղիկ աստվածուհուն նվիրված մեհյան, որը եկեղեցու էր վերածված առանց դրա ընդհանուր կառուցվածքը էական փոխելու։ Եկեղեցու տակով հոսել է ջրառատ գետակ, որը միանգամից կարող էր գործի դնել 3 ջրաղաց։

Աստղաբերդի մոտ, Օրոր անունով գետակի ափին, պահպանվել էին Աստղաբերդ ամրոցի ավերակները։ Գյուղից ոչ հեռու գտնվում էին Ս. Կիրակոս վանքի ավերակները։

Գյուղում կար ուսումնարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 344
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 577