Ընկույզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շագանակներ
Սովորական ընկույզներ

Ընկույզ, որոշ բույսերի, առավելապես ծառերի կամ թփերի պտուղ է, հիմնականում ուտելու համար պիտանի միջուկով և կարծր կճեպով։ Բույսերը՝ ում պտուղները կոչվում են ընկույզներ, ավելի ճշգրիտ են բնորոշվում այն բանից, թե ինչ տեսանկյունից են դրանք քննարկվում։

Բուսաբանության մեջ գոյություն ունի երկու բնորոշում.

  • Ընկույզ ( պտղի տեսակ է, լատիներեն՝ nux) ՝ չոր չբացվող սինկարպ ստորին պտուղ փայտե միաշաքիլով (օրինակ պնդուկենին), ինչի ներսում տեղադրված է մեկ (հազվադեպ երկու) ազատ տեղաբաշխված սերմ: Ընկույզը շրջապատված է մեկ կամ ավելի ծաղկակոթի տերևներով, որոնք էլ կազմում են փաթաթան։ Այդպիսի պտուղն է, որպես օրինակ կաղին կամ պնդուկը: Ինչպես և մյուս պտուղները, ընկույզները կարող են օգտագործվել մարդու սննդի մեջ և խթանել տարածվածությանը (օրինակ, կոկոսյան ընկույզը կարող է ծլել հոսող գետում եռամսյա ուղևորությունից հետո)։
  • Ընկույզ ՝ Ընկուզազգիների (Juglandaceae) ներկայացուցիչ։ Այդ հասկացության մեջ մտնում է և ընկույզի (Juglans, օրինակ ընկուզենին) և Հաճարենիների (Fagales) ներկայացուցիչները։ Ընդ որում Ընկուզազգիների ընտանիքի պտուղը չի հանդիսանում ընկույզ առաջին իմաստով, դա կորիզապտուղ է ( ավելի ճիշտ՝ ստորին կորիզապտուղ), կորիզը և նրա մեջ գտնված սերմը սխալմամբ անվանում են ընկույզ։ Ընկույզի բնափայտը արժեքավոր է և նրա տարբեր կոմպոնենտները կարող են օգտագործվել դեղամիջոցների պատրասման մեջ։

Մյուս «ընկույզները» բուսաբաների տեսակետով չեն հանդիսանում իսկական ընկույզ կամ էլ պարզապես սխալմամբ կոչվում են ընկույզ։ Օրինակ գետնանուշը հանդիսանում է լոբազգինների խոտաբույս[1]:

  • Խոհարարություն մեջ և հաճախ սովորական առորյայում ընկույզ կոչվածը համարվում է այն ամենը ինչը ունի ուտելի միջուկ՝ պատված կեղևով / կճեպով (փափուկ կամ կարծր)։ Ընկույզներիզ կարելի է մուրաբա պատրաստել, հրուշակեղեն (տորտ, հալվա, կարկանդակներ), հավելում իբրև բաղադրամաս[2]:
  • Գյուղական համայքում բույսերը այդպիսի պտուղներով կոչում են ընկուզապտղային կուլտուրաներ: Բացի ընկույզներից՝ բուսաբանական իմաստով, ընկույզներին թվում են նաև մայրեկաղին, կոկոսյան ընկույզը և այլն։

Ընկույզենու միջուկը նման է ուղեղին և դրա պատճառով Բաբելոնում նրանց օգտագործումը արգելվել է (համաձայն Հերոդոտոսին, քրմերը համարում էին, որ ուտելով այդ ընկույզները մարդը կարող է արագ իմաստանալ), Պլատոնը « Ատլանտիդայի մասին երկխոսությունում» ասում է, որ այդ ընկույզները մտածում են և թագնվում են և տեղափոխվում են նրանց հավաքողներից, իսկ Հեդին Սվենը՝ շվեդական ճանապարհորդը, պնդում էր, որ պոկած անհաս ընկույզները լացում և ծվծվում են։[2]. Խորհարարական գործիքն, որի միջոցով ջարդում են ընկույզները կոչվում է «ճրթան», «ճրթճրթան»:

Ընկույզների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճարենիների կարգի բույսերի պտուղները (Fagales)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ բոլոր ընկույզներն են վերաբերում այդ կարգին։ Ուտելի պտուղներն են համարվում այդ կարգից հետևյալները.

Ընկույզներ այլ կարգերից[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղները, որոնք սովորականում անվանվում են ընկույզներ, սակայն գիտական իմաստով ընկույզ չեն հանդիսանում.

Կորիզավոր և անկորիզ նուշ
Մակադամիայի ընկույզը

Ընկույզները իբրև սննդամթերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ կողմում ընկույզը կճեպով, աջ՝ կճեպահան եղած վիճակով:

Որոշ հետազոտությունների համաձայն, այն մարդիկ, որոնք մշտական օգտագործում են ընկույզներ, կորոնար անբավարարությամբ հիվանդանալու ռիսկը նվազում է[3]: Առաջին հետազոտությունը, որը ցույց տվեց այդ հնարավոր կապը, կատարվել է 1993 թվականին[4]: Այդ ժամանակից ի վեր բազմաթիվ կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ որոշ ընկույզներ սննդում սպառելով (ինչպես, օրինակ, նուշը և ընկույզը), կարելի է նվազեցնել խոլեսթերինի կոնցենտրացիան արյան մեջ։ Ընկույզներում հայտնաբերվել է մի քանի նյութեր, որոնք դրական են ազդում սրտի աշխատանքը վրա, սակայն ամենակարևոր հայտնաբերված նյութն է համարվում ճարպային թթու Օմեգա 3, որը պատասխանատու է արյան մեջ ճարպերի պրիֆիլի բարելավմանը[5]: Ընկույզները, որպես կանոն, ունեն շատ ցածր գլիկեմիկ ինդեքս[6], և այդ պատճառով նրանց խորհուրդ են տալիս ներառել դիետաներում այն մարդկանց, որոնք տառապում են օրինակ շաքարային դիաբետով[7]: Մեկ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք պարբերաբար ընկույզներն են օգտագործում, ապրում են միջինը 2-3 տարի ավել նրանցից, ով դա չի անում[8]: Սակայն տվյալ դեպքում հնարավոր է լրացուցիչ գործոնների միջամտությունը, օրինակ, հնարավոր է մարդիկ, որոնց սննդի մեջ ավելի շատ ընկույզեղեն է առկա, ավելի քիչ թվով դատարկ կալորիաներ են ընդունում[9]:

Ընկույզների բաղադրության մեջ մտնում են անփոխարինելի ճարպաթթուներ, լինոլենաթթու և լինոլաթթու։ Հիմնականում, ընկույզները ներառում են իրենց մեջ չհագեցած ճարպաթթուներ, այդ թվում և մոնոչհագեցած ճարպաթթուներ։ Ամինաթթուներից, որոնք ստացվում են ընկույզներից, առանձնանում է արգինինը, որը մասնակցում է զարկերակային անոթների առաձգականության պահպանման գործում (ինչը նվազեցնում է աթերոսկլերոզի ռիսկը)[10]: Շատ ընկույզները E և B2 վիտամինների աղբյուրն են։ Դրանք հարուստ են նաև սպիտակուցներով, ֆոլատներով, մանրաթելերով և հանքանյութերով, ինչպիսիք են՝ մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, պղինձ և սելեն[11]:

Հակաօքսիդանտնետի կոնցենտրացիան հում ընկուզենու մեջ կրկնակի գերազանցում է նրանց կոնցենտրացիան այլ ընկույզներում[12]:

Տեսությունը՝ հակաօքսիդանտնետի օգտակարության մասին, վերջերս ենթարկվել է էական փոփոխությունների, և որոշ կլինիկական փորձարկումները ցույց են տվել վնաս, որը հասցվում է առողջությանը չափից ավելի հաքաօքսիդանտների սպառման հետևանքը[13][14]:

Բարձր սննդային արժեք ունենալու հատկության շնորհիվ, փորձեր էր կատարվում ստեղծել ընկույզների ավելի բերքառատ սորտեր, որոնք ավելի բարձր սննդարար նյութերի կոնցենտրացիա կպարումակեն (հիմնականում, ամինաթթուներ)[15]:

Սննդարար նյութերի աղյուսակ[16]
(Սննդային արժեքը 100 գ)
Ընկույզ Տիզենի Նշենի Գետնանուշ Կեշյու Սիսեռ Մակադամիա Շագանակ Պիստակ Կոկոսյան ընկույզ
Էներգիական արժեք, kkal 654 628 575 567 553 364 718 245 562 354
Հիմնական բաղադրիչներ, %
Սպիտակուցներ 15.23 14.95 21.22 25.8 18.22 19.3 7.91 3.17 20.27 3.33
Ճարպեր 65.21 60.75 49.42 49.24 43.85 6.04 75.77 2.2 45.39 33.49
Հագեցված ճարպէր 6.126 4.464 3.731 6.834 7.783 0.626 12.061 0.414 5.556 29.698
Մոնոչհագեցած Ճարպեր 8.933 45.652 30.889 24.429 23.797 1.358 58.877 0.759 23.82 1.425
Պոլիչհագեցած Ճարպեր 47.174 7.92 12.07 15.559 7.845 2.694 1.502 0.869 13.744 0.366
Խոլեսթերին 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ածխաջրեր 13.71 16.7 21.67 16.13 30.19 60.65 13.82 52.96 27.51 15.23
Շաքար 2.61 4.34 3.89 3.97 5.91 10.7 4.57 10.6 7.66 6.23
Սննդային մանրաթել 6.7 9.7 12.2 8.5 3.3 17.4 8.6 5.1 10.3 9
Ջուր 4.07 5.31 4.7 6.5 5.2 11.53 1.36 40.48 3.91 46.99
Մոխիր 1.78 2.29 2.99 2.33 2.54 2.48 1.14 1.2 2.91 0.97
Վիտամիններ, mg
Վիտամին A 0 0 0 0 0 0 0 0 0 0
α-կարոտին 0 0.003 0 0 0 0 0 0 0 0
β-կարոտին 0.012 0.011 0.001 0 0 0.04 - 0.014 0.249 0
Վիտամին B1 0.341 0.643 0.211 0.64 0.423 0.477 1.195 0.243 0.87 0.066
Վիտամին B2 0.15 0.113 1.014 0.135 0.058 0.212 0.162 0.175 0.16 0.02
Վիտամին B3 1.125 1.8 3.385 12.066 1.062 1.541 2.473 1.342 1.3 2.54
Վիտամին B4 39.2 45.6 52.1 52.5 - 95.2 - 1.5 - 12.1
Վիտամին B5 0.57 0.918 0.469 1.767 0.864 1.588 0.758 0.554 0.52 0.3
Վիտամին B6 0.537 0.563 0.143 0.348 0.417 0.535 0.275 0.497 1.7 0.054
Վիտամին B9 0.098 0.113 0.050 0.24 0.025 0.557 0.011 0.07 0.051 0.026
Վիտամին B12 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վիտամին C 1.3 6.3 0 0 0.5 4 1.2 26 5.6 3.3
Վիտամին D 0 0 0 0 0 0 0 0 0.0008 0
Վիտամին E 0.7 15.03 26.22 8.33 0.9 0.82 0.54 0.5 0 0.24
Վիտամին K 0.0027 0.0142 0 0 0.0341 0.009 - 0.0078 0 0.0002
Լիկոպին 0 0 0 0 0 0 - 0 1.405 0
Միներալներ, mg
Կալցիում, Ca 98 114 264 92 37 105 85 29 105 14
Երկաթ, Fe 2.91 4.7 3.72 4.58 6.68 6.24 3.69 0.91 3.92 2.43
Մագնեզիում, Mg 158 163 268 168 292 115 130 33 121 32
Ֆոսֆոր, P 346 290 484 376 593 366 188 107 490 113
Կալիում, K 441 680 705 705 660 875 368 592 1025 356
Նատրիում, Na 2 0 1 18 12 24 5 2 1 20
Ցինկ, Zn 3.09 2.45 3.08 3.27 5.78 3.43 1.30 0.57 2.2 1.1
Պղինձ, Cu 1.586 1.725 0.996 1.144 2.195 0.847 0.756 0.507 1.3 0.435
Մանգան, Mn 3.414 6.175 2.285 1.934 1.655 2.204 4.131 1.18 1.2 1.5
Սելեն, Se 0.0049 0.0024 0.0025 0.0072 0.0199 0.0082 0.0036 0.0012 0.007 0.0101
Ամինաթթուներ, mg
Տրիպտոֆան 170 193 214 250 287 185 67 35 271 39
Թրեոնին 596 497 598 883 688 716 370 113 667 121
Իզոլեյցին 625 545 702 907 789 828 314 125 893 131
Լեյցին 1170 1063 1488 1672 1472 1374 602 188 1542 247
Լիզին 424 420 580 926 928 1291 18 188 1142 147
Մեթիոնին 236 221 151 317 362 253 23 75 335 62
Ցիստեին 208 277 189 331 393 259 6 101 355 66
Ֆենիլալանին 711 663 1120 1337 951 1034 665 134 1054 169
Թիրոզին 406 362 452 1049 508 479 511 88 412 103
Վալին 753 701 817 1082 1094 809 363 178 1230 202
Արգինին 2278 2211 2446 3085 2123 1819 1402 227 2012 546
Հիստիդին 391 432 557 652 456 531 195 88 503 77
Ալանին 696 730 1027 1025 837 828 388 212 914 170
Ասպարգին 1829 1679 2911 3146 1795 2270 1099 549 1803 325
Գլուտամինաթթու 2816 3710 6810 5390 4506 3375 2267 410 3790 761
Գլիցին 816 724 1469 1554 937 803 454 164 946 158
Պրոլին 706 561 1032 1138 812 797 468 167 805 138
Սերին 934 735 948 1271 1079 973 419 159 1216 172

Ընկույզը իբրև ալերգեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկույզները վերաբերվում են ալերգենավտանգ բույսերի խմբին[17][18]: Ամենա ալերգիկ ընկույզներն են՝ ընկույզենին, գետնանուշը, շագանակն և նուշը[19]: Մեկ հետազոտություն՝ 32 մահվան ելքով բազայի վրա, որոնց մեջ բավականին շատ տվյալներ կային հաստատման համար ալերգենի ներկայությունը, ցույց է տվել հետևյալը. № 1 խմբում 21 մահվան ելքից՝ 14 (67 %) մարդ մահացել էին գետնանուշի վրա ալերգիայից և 7(33 %) մարդ ընկույզից։ № 2 խմբում 11 մահվան ելքից՝ 6 (55 %) մարդ մահացել էին գետնանուշի վրա ալերգիայից, 3 (27 %) մարդ ընկույզից, 1 (9 %) ՝ կաթից և , 1 (9 %) ՝ ձկից[20]:

Խոհարարության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան հիմքեր ենթադրելու, որ ընկույզները դիետայի կարևոր բաղադրիչն էին հանդիսանում արդեն իսկ նախնադարյան մարդկանց մոտ։ Հայտնաբերվել են յոթ տեսակի ուտելի ընկույզների և գործիքների մնացորդները, որոնք նույնականացվել են որպես ընկուզաջարդիչներ, որոնք թվագրվել են Պլեյստոցենյան ժամանակաշրջանին՝ 780 000 տարեկան։ Հայտնաբերված ընկույզները՝ նուշ, էվրիալա երկյուղալի, խոզակաղին, պիստակ և շագանակը[21]: Aesculus californica կիրառվում էր Կալիֆորնիայի հնդիկների կողմից սննդի մեջ սովի ժամանակաշրջանում, սակայն դա պահանջում էր որոշակի հմտություններ, քանի որ այս ընկույզի մեջ առկա է թույնավոր բաղադրամասեր։ Ժամանակակից խոհանոցում ընկույզները օգտագործվում են հում կամ շիկացրած տեսքով։ Շիկացրած ընկույզները և շագանակները կարող են ինքնուրույն ուտեստներ լինել, բայց ընկույզների հիմնական կիրառումը խոհարարության և հրուշակեղենի գործում՝ դա ուտեստին հաղորդել ընկույզի բնորոշ համը։ Մշկընկույզը հանդիսանում է համեմունքների կարևորագույն աղբյուրներից մեկը[22]: Մշկընկույզի բուժիչ հատկությունները նկարագրել է անգամ Ավիցենը իր «Կանոն բժշկության» գրքում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենամեծ պտուղը, որը կրում է ընկույզ անվանումը, սեյշելյան արմավենու պտուղն է՝ «սեյշելյան ընկույզը»: Այս ընկույզի քաշը հասնում է 30 կգ[23], իսկ հասունացման ժամանակահատվածը՝ 10 տարի է։
  • Աֆրիկյան երաժշտական գործիք՝ ախոկո պատրաստված է ընկույզներից, որոնք կապված են փայտե ձողին։
  • Ավստրալիական ընկույզ մակադամիան, որը ծառայել է տեղական բնիկների երբեմնի կարևոր սննդի աղբյուր, այժմ համարվում է դելիկատես և աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը իր գնային արժեքով (մոտ 30 դոլար 1 կգ-ի համար)։ Մակադամիայի ընդհանուր բերքատվությունը կազմում է շուրջ 40 հազար տոննա։ Բացի Ավստրալիայից,մակադամիան մշակվում է Բրազիլիայում, ՀԱՀ-ում և ԱՄՆ-ում (հարավային նահանգներում և Հավայան կղզիներում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М. Аксёнова и др. Бобовые // Энциклопедия для детей. Биология. — 7-е изд. — М.: Мир энциклопедий Аванта+, Астрель, 2010. — С. 319. — 589 с. — ISBN 9785989862658
  2. 2,0 2,1 М. Аксёнова и др. Кактусы // Энциклопедия для детей. Биология. — 7-е изд. — М.: Мир энциклопедий Аванта+, Астрель, 2010. — С. 289. — 589 с. — ISBN 9785989862658
  3. Kelly JH., Sabaté J. (2006)։ «Nuts and coronary heart disease: an epidemiological perspective»։ Br J Nutr 96: S61—S67։ PMID 17125535։ doi:10.1017/BJN20061865 
  4. Sabaté J. և այլք: (1993)։ «Effects of walnuts on serum lipid levels and blood pressure in normal men»։ Engl J Med 328 (9): 603—607։ doi:10.1056/NEJM199303043280902 
  5. Rajaram S. et al. Walnuts and fatty fish influence different serum lipid fractions in normal to mildly hyperlipidemic individuals: a randomized controlled study. // Am J Clin Nutr. — 2009. — Vol. 89. — H. 1657S—1663S.
  6. Mendosa D. (2002)։ «Revised International Table of Glycemic Index (GI) and Glycemic Load (GL) Values»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2007-11-23 
  7. Josse AR. և այլք: (2007)։ «Almonds and postprandial glycemia — a dose response study»։ Metabolism 56 (3): 400—404։ PMID 17292730։ doi:10.1016/j.metabol.2006.10.024 
  8. Fraser GE., Shavlik DJ. (2001)։ «Ten years of life: Is it a matter of choice?»։ Arch Int Med 161 (13): 1645—1652։ PMID 11434797։ doi:10.1001/archinte.161.13.1645 
  9. ABC News: The Places Where People Live Longest. Retrieved January 18, 2007.
  10. «Eating Nuts: A Healthy Way to Lower Cholesterol»։ CholesterolAdvice.net։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին 
  11. Kris-Etherton PM. և այլք: (1999)։ «Nuts and their bioactive constituents: effects on serum lipids and other factors that affect disease risk»։ Am J Clin Nutr 70 (3 Suppl): 504S—511S։ PMID 10479223 
  12. «Walnuts are the healthiest nut, say scientists»։ BBC News։ մարտի 27, 2011։ Վերցված է մարտի 28, 2011 
  13. Baillie J.K. և այլք: (2009)։ «Oral antioxidant supplementation does not prevent acute mountain sickness: double blind, randomized placebo-controlled trial»։ QJM 102 (5)): 341—348։ PMID 19273551։ doi:10.1093/qjmed/hcp026 
  14. Bjelakovic G. և այլք: (2007)։ «Mortality in randomized trials of antioxidant supplements for primary and secondary prevention: systematic review and meta-analysis»։ JAMA 297 (8): 842—857։ PMID 17327526։ doi:10.1001/jama.297.8.842 
  15. Sharma N. D. և այլք: (1985)։ «Fatty acid and amino acid composition of groundnut mutants»։ Plant Foods for Human Nutrition 35 (1): 3—8։ doi:10.1007/BF01092011 
  16. USDA Nutrient Database
  17. Аллергены окружающей среды
  18. «Common Food Allergens»։ Food Allergy & Anaphylaxis Network։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-09-27-ին։ Վերցված է 2007-06-24 
  19. Что такое аллергия?.
  20. Allan Bock S., Muñoz-Furlong Anne, Sampson Hugh A. (2001)։ «Fatalities due to anaphylactic reactions to foods»։ The Journal of Allergy and Clinical Immunology 107 (1): 191—193։ doi:10.1067/mai.2001.112031 
  21. «Remains of seven types of edible nuts and nutcrackers found at 780,000-year-old archaeological site»։ Scienceblog.com։ February 2002։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2010-09-13 
  22. Сокольский И. Пряности и мировая история. // Наука и жизнь : журнал. — № 3. — 2008. — С. 122—124.
  23. Arkive: Lodoicea maldivica