Ճարպաթթուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճարպաթթուները ալիֆատիկ կարբոնաթթուներ են, պարունակում են C2-C28 և կարող են լինել՝ հագեցած և չհագեցած։

Չհագեցած ճարպաթթուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չհագեցած ճարպաթթուները կարող են լինել մեկ կրկնակի կապով(մոնոենային թթու)և երկուսից ավելի կրկնակի կապերով(պոլիենային թթուներ)

Հագեցած ճարպաթթուների բնութագրեր

Մոլեկուլային բանաձևը Ընդհանուր անվանումը Համակարգային անվանումը
C2H4O2 քացախաթթու (ացետատ) էթանաթթու
C3H6O2 պրոպիոնաթթու n-պրոպանաթթու
C4H8O2 -կարագաթթու (բուտիրատ) n-բութանաթթու
C6H12O2 կապրոնաթթու n-հեքսանաթթու
C8H16O2 կապրիլաթթու n-օկտանաթթու
C9H18O2 պելարգոնաթթու n-նոնանաթթու
C10H20O2 կապրինաթթու n-դեկանաթթու
C12H24O2 լաուրինաթթու n-դոդեկանաթթու
C14H28O2 միրիստինաթթու n-տետրադեկանաթթու
C16H32O2 պալմիտինաթթու n-հեքսադեկանաթթու
C18H36O2 ստեարինաթթու n-օկտադեկանաթթու
C20H40O2 արախինաթթու n-էյկոզանաթթու
C22H44O2 բեհենաթթու n-դոկոզանաթթու
C24H48O2 լիգնոցերինաթթու n-տետրակոզանաթթու
C26H52O2 ցերոտինաթթու n-հեքսակոզանաթթու
C28H56O2 մոնթանաթթու n-օկտակոզանաթթու
C24H48O3 ցերեբրոնաթթու 2-հիդրօքսի-n-տետրակոզանաթթու

Աղյուսակում բերված են կարևոր բնական չհագեցած ճարպաթթուները

Մոլեկուլային բանաձևը Ընդհանուր անվանումը
C16H30O2 պալմիտաօլեաթթու
C18H34O2 օլեինաթթու
C18H34O2 վակցենաթթու
C18H32O2 լինոլաթթու
C18H30O2 á-լինոլենաթթու
C20H32O2 արախիդոնաթթու
C24H46O2 ներվոնաթթու
C22H34O2 կլուպանոդոնաթթու
C22H32O2 ցերվոնաթթու

Չհագեցած կապեր ունեցող մի շարք ճարպաթթուներ հանդիպում են բուսական և կենդանական օրգանիզմներում։ Օրինակ՝ լինոլաթթվով և լինոլենաթթվով հարուստ են ընկույզը, ցորենի, եգիպտացորենի, սոյայի հատիկները, արախիդոնաթթուն պարունակվում է գետնանուշի, ուղեղի ֆոսֆոլիպիդների, կլուպանոդոնաթթուն և ցերվոնաթթուն՝ ձկան յուղի, ուղեղի ֆոսֆոլիպիդների մեջ։ Չհագեցած ճարպաթթուների կարևոր խումբ են կազմում նաև էյկոզանոիդները և նրանց ածանցյալները։ Դրանք բաժանվում են պրոստանոիդների և լեյկոտրիենների, որոնք առաջանում են արախիդոնաթթվից։ Պրոստանոիդներին են պատկանում պրոստագլանդինները, պրոստացիկլինները և թրոմբոքսանները։ Պրոստագլանդիններն առաջին անգամ հայտնաբերվել են շականակագեղձի և սերմնահեղուկի մեջ։ Այստեղից ել ծագում է նրանց անվանումը, չնայած հետագայում պարզվել է, որ նրանք առկա են երկու սեռերի բոլոր բջիջներում և իրենցից ներկայացնում են ֆիզիոլոգիական ու դեղաբանական ակտիվ նյութեր։ Թրոմբոքսանները մասնակցում են արյան մակարդման, ընկերքի կրճատման մոլեկուլային մեխանիզմին։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարպաթթուների կալիումական և նատրիումական աղերը իրենցից ներկայացնում են օճառներ։ Կալիումական օճառը հեղուկ է, իսկ նատրիումականը՝ պինդ։ Սննդի արդյունաբերության մեջ կիրառվող ճարպաթթուները գրանցված են որպես սննդամթերքի հավելում E570։ Էսենցիալ ճարպաթթուներ Հաստատված է, որ ճարպազրկված սննդի ընդունման դեպքում կենդանիների մոտ առաջ է գալիս աճի ուշացում, մաշկի թերզարգացում, մազաթափում, որոնք զուգորդվում են ախտաբանական երևույթներով։ Այդ երևույթները վերացնում են սննդի մեջ ավելացնելով լինոլաթթու և լինոլենաթթու։ Նույն ազդեցությունն է ունենում նաև արախիդոնաթթուն։ Մոնոենաթթուները և հագեցած ճարպաթթուները չեն վերացնում հիվանդագին երևույթները։ Այս դիտարկումները հիմք են տվել հաստատելու, որ գոյություն ունեն ճարպաթթուներ՝ լինոլաթթու և լինոլենաթթու, որոնք օրգանիզմում չեն սինթեզվում և պետք ե մուտք գործեն սննդի միջոցով։

Գրականությաուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Peter N.Campbell,Anthony D.Smith. Biochemistry Illustrated. Churchill Livingstone.2000.
  • William W. Christie. Fatty acids։ branched-chain – structures, occurrence and biosynthesis