Մեթիոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթիոնին
Methionin - Methionine.svg
Քիմիական բանաձև C₅H₁₁NO₂S
Մոլային զանգված 149,05105 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 1,34 գ/սմ³ գ/սմ³
Քիմիական հատկություններ
pKa 2,29
Դասակարգում
CAS համար 59-51-8
PubChem 876
EINECS համար 200-432-1
SMILES CSCCC(C(=O)O)N
ЕС 200-432-1
ChEBI 853
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մեթիոնին, a-ամինա —ϒ-մեթիլթիոկարագաթթու, CH₃SCH₂CH₂CH(NH₂)COOH, ծծումբ պարունակող մոնոկարբոնային ամինաթթու։ Անջատվել է կազեինի թթվային հիդրոլիզի արգասիքներից (1922Կաթնասունների և մարդու օրգանիզմում մեթիլ խմբերի դոնորի դեր է կատարում․ցիստեինի կենսասինթեզում ծծմբի աղբյուր է։ Տ-ադենոզիլմեթիոնինի ձևով, որն առաջանում է Մեթիոնի և ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) փոխազդեցությունից, մասնակցում է խոլինի, ադրենալինի և այլնի առաջացմանը։ Օրգանիզմում Մեթիոնին առաջանում է ասպարագինաթթվից։ Անփոխարինելի ամինաթթու է, մարդու օրական պահանջը 2,5-3 գ է։ Մեթիոնինի պակասը մարդու և կենդանիների սննդում առաջացնում է սպիտակուցների կենսասինթեզի խանգարում, աճի դանդաղում և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 DL-METHIONINE
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 379 CC-BY-SA-icon-80x15.png