Լեյցին
Լեյցին | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₆H₁₃NO₂ |
Մոլային զանգված | 2,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 61-90-5 |
PubChem | 6106 |
EINECS համար | 200-522-0 |
SMILES | CC(C)CC(C(=O)O)N |
ЕС | 200-522-0 |
ChEBI | 5880 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Լեյցին (կրճատ՝ Leu կամ L[2], 2-ամինո-4-մեթիլպենտանաթթու, հունարեն՝ leukos - «սպիտակ» բառից), ալիֆատիկ ամինաիզոկապրոնաթթու, անփոխարինելի ամինաթթու է։ Քիմիական բանաձևը՝ HO2CCH(NH2)CH2CH(CH3)2
։
Կառուցվածքում ունի մեկ խիրալային կենտրոն[Ն 1], որոնք կարող են լինե D- կամ L-օպտիկական իզոմերների տեսքով, ինչպես նաև ռացեմատների տեսքով (D- և L-իզոմերի հավասար քանակության խառնուրդով)։ Կենդանի օրգանիզմներում հանդիպում է L-իզոմերի տեսքով։ Օրգանիզմում Էստրոնի[Ն 2] մակարդակի աճը նպաստում է լեյցինի մակարդակի նվազման։
Պարունակվում է սպիտակուցներ պարունակող սննդի մեջ՝ մսի, կաթնամթերքի, սոյայի, լոբազգիների և այլն։
Լեյցինը կոդավորվում է հետևյալ տրինուկլեոտիդներով, որոնք կոչվում են կոդոններ․UUA
, UUG
, CUU
, CUC
, CUA
և CUG
։
L-լեյցինի E641 սննդային հավելումը համարվում է համի ուժեղացուցիչ[3]։
Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյցինը անգույն բյուրեղներով փոշի է, հալման ջերմաստիճանը 293° C -ից (մաքուր D- կամ L-իզոմերները) մինչև 295° C (D,L ռացեմատներ), մոլեկուլային զանգվածը՝ 131,18:
Ալիքների բևեռացման իզոէլեկտրական կետը՝ pI=6.04:
25°С ջրում L-լեյցինի սահմանային պտույտը՝ [α]D = -14.4։
Լուծելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյցինը վատ է լուծվում սառը ջրում, ավելի վատ՝ էթանոլում։ Լավ լուծվում է հիմնային և թթվային լուծույթներում։ Ամենևին չի լուծվում դիէթիլային եթերում․ pKa(COOH)=2.36, pKa(NH3+)=9.6։
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյցինն առաջին անգամ մկանային հյուսվածքից անջատել է ֆրանսիացի քիմիկոս Անրի Բրակոնոն (անգլ.՝ Henri Braconnot), 1820 թվականին[4]։ Գերմանացի քիմիկոս Հերման Էմիլ Ֆիշերը 1904 թվականին առաջին անգամ այն սինթեզել է ամոնիումի հետ 2-բրոմ-4-մեթիլպենտանաթթվի փոխազդեցությամբ (երկէթիլբարբիտուրաթթու - քնաբեր դեղամիջոց)։
Քիմիական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյցինը պատկանում է պրոտեինոգեն ամինաթթուների խմբին, որոնք բնութագրվում են կողմնային շղթաների ճյուղավորված կառուցվածքով։
![]() |
![]() |
![]() |
---|---|---|
Լեյցին | Իզոլեյցին | Վալին |
Կենսասինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյցինը, ինչպես վալինը, իզոլեյցինը, ճյուղավորված կողային շղթաներով ամինաթթու է։ Այս երեք ամինաթթուները անփոխարինելի ամինաթթուներ են, այսինքն մարդու, ինչպես նաև կենդանիների օրգանիզմում չեն սինթեզվում։ Դրանք օրգանիզմ թափանցում են սննդի միջոցով՝ բույսերում և միկրոօրգանիզմներում եղած պիրոխաղողաթթվից[5]։ Լեյցինի նյութափոխանակության հիմնական պրոդուկտը[Ն 3] հանդիսանում է Acetyl-CoA մոլեկուլը[Ն 4] և անկայուն օրգանական միացություն համարվող ացետոքացախաթթուն։ Հետևաբար, սա մարդու համար երկու կարևոր կետոգենային ամինաթթուներից մեկն է, մյուսը լիզինն է[7]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնական լեյցինը մտնում է բույսերի և կենդանիների բոլոր սպիտակուցների բաղադրության մեջ։ Սնունդից լեյցինի բացակայությունը հանգեցնում է ազոտային բացասական հաշվեկշռի և երեխաների աճման դադարեցման։ Լեյցինը որոշ ամինաթթուների հետ միասին կիրառվում է լյարդի հիվանդությունները, սակավարյունությունը և այլն բուժելու համար։
Լեյցինը մարդու օրգանիզմի համար կարևոր կետոգենիկ երկկու ամիաթթուներից մեկն է[7]։
Առողջ մարդու համար լեյցինի միջին օրական չափաբաժինը կազմում է 4-6 գրամ։ Լեյցինը մտնում է բազմաթիվ Կենսաբանորեն ակտիվ նյութերի բաղադրության մեջ։ L-լեյցին E641 սննդային հավելումը համարվում է համի ուժեղացուցիչ[3]։
Սննդային աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մթերք | գ/100գ | Մթերք | գ/100գ | Մթերք | գ/100գ |
---|---|---|---|---|---|
Շիճուկային պրոտեինի խտանյութ, չոր փոշի | 10.0-12.0 | Ձկներ, սաղմոնի կարմիր, հում միս | 1.62 | Լոբազգիներ, եփված | 0.78 |
Սոյայի պրոտեին խտանյութ, չոր փոշի | 7.5-8.5 | Ցորենի սաղմ | 1.57 | Ոսպ, եփված | 0.65 |
Ոլոռի պրոտեինի խտանյութ, չոր փոշի | 6.6 | Նուշ | 1.49 | Սիսեռ, եփած | 0.63 |
Սոյա, հասուն աղացած սերմեր աղով | 2.87 | Հավ, բրոյլեր կամ տապակած ազդր, հում | 1.48 | Եգիպտացորեն, դեղին | 0.35 |
Կանեփի մաքրած սերմեր | 2.16 | Ձու, ձվի դեղնուց, հում | 1.40 | Կովի կաթ, անարատ, 3.25% յուղայնություն | 0.27 |
Տավարի միս, հում | 1.76 | Վարսակ | 1.28 | Բրինձ, շագանակագույն, միջին չափ, եփած | 0.19 |
Գետնընկույզներ | 1.67 | Էդամամե (սոյայի հատիկներ, կանաչ, հում) | 0.93 | Մայրական կաթ | 0.10 |
Օգտակար ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առնետների սննդի մեջ որպես սննդային հավելում օգտագործելու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լեյցինը դանդաղեցնում է մկանային հյուսվածքների քայքայումը` մեծացնելով տարեց առնետների մկանային սպիտակուցների սինթեզը[9]։ Սակայն համեմատական ուսումնասիրությունների արդյունքները հակասական են։ Լեյցինի հավելումների երկարատև օգտագործումը չի մեծացնում տարեց առողջ տղամարդկանց մկանային զանգվածը կամ ուժը[10]։ Հետազոտությունները շարունակվում են հաշվի առնելով նմուշի պատահական ընտրանքը, նաև այնպիսի գործոնները, ինչպիսիք են կենսակերպը, տարիքը, սեռը, դիետան, մարզվածությունը։ Ուսումնասիրվում են լեյցինի ազդեցությունը որպես առանձին նյութ և այլ ամինաթթուների հետ միասին օգտագործելու արդյունքները։ Առայժմ լեցինը որպես սննդային հավելանյութ չի կարելի ծառայեցնել բնակչության մկանների աճի կամ դրանց օպտիմալ պահպանման հիմնական միջոց։
L-լեյցինը և D-լեյցինը մկները պաշտպանում են ցնցումներից։ D-լեյցինը նաև դադարեցնում է մկների ցնցումները նույնքան արդյունավետ, որքան դիազեպամը և առանց սեդատիվ էֆեկտների[11]։ Կերաբաժնում սննդային L-լեյցինի նվազեցումը նպաստում է մկների ճարպակալմանը[12]։ Արյան մեջ լեյցինի բարձր մակարդակը կապված է մարդու, մկների և կրծողների մոտ ինսուլինի ռեզիստենտության հետ[13]։
Վնասակար ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյցինով թունավորումը, որը լինում է Թխկու օշարակային միզային հիվանդության (անգլ.՝ maple syrup urine disease) հետ կապված, առաջացնում է դելիրիում՝ մոլեգնություն (delirium) և նյարդաբանական խանգարումներ և կարող է առաջացնել մարդու կյանքի հետ անհամատեղելի իրավիճակներ։
Լեյցինի ավելցուկը նիացինի ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ կարող է առաջացնել կամ խորացնել պելագրայի ախտանշանները, քանի որ այն խոչընդոտ է հանդիսանում, որ L- տրիպտոֆանը վերափոխվի նիացինի[14]։
Եթե Լեյցինի մակարդակը գերազանցում է 500 մգ × կգ-1 × օր-1
, դիտվում է հիպերամմոնեմիա[Ն 5][15]։ Ոչ պաշտոնական տվյալներով, Լեյցինի չափաբաժնի թույլատրելի վերին սահմանը՝ UL = 500 մգ × կգ-1 × օր-1
կամ UL = 35 գ × օր-1
70 կգ քաշով առողջ չափահաս մարդու օրգանիզմում[15][16]։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Խիրալայնություն - մոլեկուլի՝ իր հայելային արտացոլման հետ տարածության մեջ չհամընկնելու հատկությունը․ օրինակ, ինչպես աջ և ձախ ձեռքերը
- ↑ Е1-կանացի սեռական հորմոն
- ↑ Կենսաքիմիայի մեջ բջիջում տեղի ունեցող նյութափոխանակության ճանապարհին տեղի ունեցող հաջորդական քիմիական ռեակցիաների արդյունք
- ↑ Acetyl-CoA մոլեկուլը մասնակցում է շատ սպիտակուցների, ածխաջրերի և լիպիդների նյութափոխանակության բազմաթիվ կենսաքիմիական ռեակցիաների մեջ[6]։
- ↑ Hyperammonemia, նյութափոխանակության խանգարում, որը դրսևորվում է միզանյութում ֆերմենտների ցիկլի անբավարարությամբ, ինչը հանգեցնում է արյան մեջ ամոնիակի ավելցուկից առաջացած օրգանիզմի թունավորման։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 L-leucine
- ↑ «3AA-1 and 3AA-2»։ web.archive.org։ 2008-10-09։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-09-ին։ Վերցված է 2020-07-31
- ↑ 3,0 3,1 «A consumer's dictionary of food additives : Win ter, Ruth, 1930- : Free Download, Borrow, and Streaming»։ Internet Archive (անգլերեն)։ Վերցված է 2020-07-31
- ↑ «Braconnot biography»։ web.archive.org։ 2004-10-11։ Արխիվացված է օրիգինալից 2004-10-11-ին։ Վերցված է 2020-07-31
- ↑ Huang Ying, Zhou Meiyi, Sun Haipeng, Wang Yibin (2011-05-01)։ «Branched-chain amino acid metabolism in heart disease: an epiphenomenon or a real culprit?»։ էջեր 220–223։ PMC 3078803։ PMID 21502372։ doi:10.1093/cvr/cvr070։ Վերցված է 2020-07-31
- ↑ «Acetyl CoA Crossroads»։ chemistry.elmhurst.edu։ Վերցված է 2016-11-08
- ↑ 7,0 7,1 Cynober Luc A. (2003-11-13)։ «Metabolic & Therapeutic Aspects of Amino Acids in Clinical Nutrition» (անգլերեն)։ CRC Press։ ISBN 978-0-203-01026-6։ OCLC 137238217։ Վերցված է 2020-07-31
- ↑ National Nutrient Database for Standard Reference։ U.S. Department of Agriculture։ Արխիվացված է օրիգինալից 3 March 2015-ին։ Վերցված է 16 September 2009
- ↑ Combaret Lydie, Dardevet Dominique, Rieu Isabelle, Pouch Marie-Noëlle, Béchet Daniel, Taillandier Daniel, Grizard Jean, Attaix Didier (2005-12-01)։ «A leucine-supplemented diet restores the defective postprandial inhibition of proteasome-dependent proteolysis in aged rat skeletal muscle»։ էջեր 489–499։ PMC 1464228։ PMID 16195315։ doi:10.1113/jphysiol.2005.098004։ Վերցված է 2020-07-31
- ↑ Verhoeven Suzanne, Vanschoonbeek Kristof, Verdijk Lex B., Koopman René, Wodzig Will KWH, Dendale Paul, van Loon Luc JC (2009-05-01)։ «Long-term leucine supplementation does not increase muscle mass or strength in healthy elderly men» (անգլերեն)։ էջեր 1468–1475։ doi:10.3945/ajcn.2008.26668։ Վերցված է 2020-07-31
- ↑ Hartman Adam L., Santos Polan, O’Riordan Kenneth J., Stafstrom Carl E., Hardwick J. Marie (2015-10)։ «Potent anti-seizure effects of D-leucine»։ էջեր 46–53։ PMC 4640989։ PMID 26054437։ doi:10.1016/j.nbd.2015.05.013։ Վերցված է 2020-07-31
- ↑ Fontana Luigi, Cummings Nicole E., Arriola Apelo Sebastian I., Neuman Joshua C., Kasza Ildiko, Schmidt Brian A., Cava Edda, Spelta Francesco, Tosti Valeria (2016-07-12)։ «Decreased consumption of branched chain amino acids improves metabolic health»։ էջեր 520–530։ PMC 4947548։ PMID 27346343։ doi:10.1016/j.celrep.2016.05.092։ Վերցված է 2020-07-31
- ↑ Lynch Christopher J., Adams Sean H. (2014-12)։ «Branched-chain amino acids in metabolic signalling and insulin resistance»։ էջեր 723–736։ PMC 4424797։ PMID 25287287։ doi:10.1038/nrendo.2014.171։ Վերցված է 2020-07-31
- ↑ Badawy Abdulla A-B, Lake Sarah L, Dougherty Donald M (2014-12-04)։ «Mechanisms of the Pellagragenic Effect of Leucine: Stimulation of Hepatic Tryptophan Oxidation by Administration of Branched-Chain Amino Acids to Healthy Human Volunteers and the Role of Plasma Free Tryptophan and Total Kynurenines»։ էջեր 23–32։ PMC 4259507։ PMID 25520560։ doi:10.4137/IJTR.S18231։ Վերցված է 2020-08-01
- ↑ 15,0 15,1 Elango Rajavel, Chapman Karen, Rafii Mahroukh, Ball Ronald O., Pencharz Paul B. (2012-10-01)։ «Determination of the tolerable upper intake level of leucine in acute dietary studies in young men» (անգլերեն)։ էջեր 759–767։ doi:10.3945/ajcn.111.024471։ Վերցված է 2020-08-01
- ↑ Rasmussen Betina, Gilbert Erin, Turki Abrar, Madden Kenneth, Elango Rajavel (2016-07)։ «Determination of the safety of leucine supplementation in healthy elderly men» (անգլերեն)։ էջեր 1707–1716։ doi:10.1007/s00726-016-2241-0։ Վերցված է 2020-08-01
|
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեյցին կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 464)։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 536)։ ![]() |