Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Արգինին (2-ամինո-5 գուանիդինպենտանային թթու), ալիցիկլիկ հիմնական ալֆա ամինաթթու։ Օպտիկապես ակտիվ է, գոյություն ունի Լ և Դ իզոմերների տեսքով։ Լ արգինինը մտնում է պեպտիդների և սպիտակուցների մեջ, հատկապես բարձր է արգինինի պարունակությունը սպիտակուցների մեջ՝ կիստոնների և պրոմատինների, հասնում է մինչև 85 %։ Նոր հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ արգինինի չափից շատ ընդունման արդյունքում։ ուղեղը պաշտպանող իմունային բջիջներում առաջացնում է Ալցհայմերի հիվանդություն[3]։
Արգինինը հանդիսանում է հիմնական ամինաթթուն, որն ունի հիմնականում երկու կենտրոն։ α վիճակում ամինախումբ է, իսկ δ-դիրքում՝ գուանիդին։ Գուանիդային խումբը՝ ռեզոնանսային պրոտոնավորման լիցքավորման շնորհիվ ուժեղ հիմք է հանդիսանում, գտնվում է պրոտոնացված կատիոնային վիճակում pH < 10 դեպքում և կարող է ձևավորել բազմաթիվ ջրածնական կապեր։ Թուլացնող և չեզոք լուծույթներում ձևավորում է ցվիտտեր-Իոն։ Արգինինի բարձր հիմնավորումը համապատասխանաբար ԴՆԹ-ի ֆոսֆատային խմբերի հետ իոնային կապ ստեղծելու ունակությունը պայմանավորում է նուկլեոպրոտեիդների առաջացումը՝ ԴՆԹ-ի քրոմատինի հիստոն կոմպլեքսը և ԴՆթ-ի պրոտամինի սերմնաբջիջների հետերոխրոմատինը։
Արգինինը մասամբ օգտագործվում է որպես ամինաթթու։ Մեծահասակների և առողջ մարդկանց մոտ արգինինը արտադրվում է բավարար քանակությամբ։ Միևնույն ժամանակ երեխաների և դեռահասների, տարեց և հիվանդ մարդկանց մոտ արգինինի սինթեզի մակարդակը հաճախ անբավարար է։ Արգինինի բիոսինթեզը կատարվում է ցիտրոլինից արգինինսուկցինատսինտազայի և արգինինսուկցինատլիազայի ազդեցության տակ։ Արգինինը ազոտական փոխանակման գործընթացներում հանդիսանում է հիմնական մետաբոլիտներից մեկը (հիմանկանում կաթնասունների և ձկների ցիկլի մեջ)[4]։
L-Արգինինը գոյություն ունի բազմաթիվ ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագում ունեցող սննդամթերքներում։ Աղյուսակում ներկայացված են արգինինի քանակի տվյալներն ըստ արգինինի 100 գրամ պարունակության և նշված սպիտակուցի բովանդակությունը։
Արգինինն առկա է հեպատոպրոտոեկտորների[5] և իմունամոդուլյատորների[6], կարդոլոգիական դեղամիջոցների, այրվացքների դեղամիջոցների, սպիդով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցների, ինչպես նաև հետվիրահատական շրջանի սննդակարգի բաղադրության մեջ[7][8][9][10]։
Արգինինը լայնորեն գովազդվում է որպես բոդիբիլդերների և ծանրամարտիկների համար նախատեսված սննդային հավելումների բաղադրիչ՝ մկանային սնուցման բարելավման նպատակով։ Արգինինը լայնորեն օգտագործվում է նաև սննդային հավելումների մեջ, որոնք գովազդվում են որպես իմունիտետի ստիմուլ։ Նաև արգինինը խթանում է աճի հորմոնի դուրս մղմանը, որն իր հերթին ազդում է ամբողջ օրգանիզմի երիտասարդացման վրա՝ նվազեցնում ենթամաշկային ճարպի քանակը, մեծացնում է անաբոլիզմը։ Ազոտի օքսիդի դոնոր է[3], որի կենսաբանական էֆեկների հայտնաբերումը արժանացել է նոբելյան մրցանակի[11]։
↑«ARGININ.RU — L-Arginin»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-27-ին։ Վերցված է 2014-06-08|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)