Լիզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիզին
Lysine.png
Քիմիական բանաձև C₆H₁₄N₂O₂
Մոլային զանգված 146,105528 զանգվածի ատոմական միավոր[1] և 146,106 զանգվածի ատոմական միավոր[2] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 70-54-2
PubChem 866
EINECS համար 200-740-6
SMILES C(CCN)CC(C(=O)O)N
ЕС 200-740-6
ChEBI 843
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Լիզին, α,ε-դիամինակապրոնաթթու, անփոխարինելի ամինաթթու։ Անգույն բյուրեղներ են, մոլեկուլային զանգվածը 146,19։ Հանդես է գալիս D և L—ձևերով։ Բնականը L ձևն է։ Հալման ջերմաստիճանը՝ 224—225 °C, լավ է լուծվում ջրում, թթուներում ու հիմքերում, վատ՝ սպիրտում։ Լիզինը անջատվել է կազեինի հիդրոլիզատից (1889)։ Լիզինում պարունակվում է բուսական և կենդանական ծագում ունեցող համարյա բոլոր սպիտակուցներում, չի սինթեզվում մարդու և կենդանիների օրգանիզմում։ Սնունդի մեջ լիզինի բացակայությունը դանդաղեցնում է երեխաների աճը, մեծերի մոտ առաջացնում է բնականոն կենսագործունեության խանգարում, որն արտահայտվում է ազոտի բացասական հաշվեկշռով։ Լիզինի օրական պահանջը հասուն մարդու մոտ կազմում է 23 մգ/կգ քաշին, մանուկներինը՝ 170 մգ/կգ։ Արդյունաբերության մեջ լիզին ստանում են մանրէակենսաբանական սինթեզով։ Լիզինը կիրառվում է գյուղատնտեսական կենդանիների կերը և որոշ սննդանյութեր հարստացնելու նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 L-lysine
  2. 2,0 2,1 DL-Lysine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 612 CC-BY-SA-icon-80x15.png