Անփոխարինելի ամինաթթուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անփոխարինելի ամինաթթուներ, ամինաթթուներ, որոնք օրգանիզմում չեն սինթեզվում և մարդու ու կենդանու օրգանիզմ են մտնում սննդանյութերի հետ, պատրաստի վիճակում։

Ախտանշաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անփոխարինելի ամինաթթուների բացակայությունից կամ պակասից առաջանում է ընդհանուր թուլություն, գլխապտույտ, աճի դանդաղում, ազոտային բացասական հաշվեկշիռ և այլն։

Մարդկանց և կենդանիների համար անփոխարինելի ամինաթթուներ են՝ լիզինը, թրեոնինը, տրիպտոֆանը, մեթիոնինը, ֆենիլալանինը, լեյցինը, վալինը և իզոլեյցինը։

Արգինինը մասամբ է անփոխարինելի, քանի որ օրգանիզմում սինթեզվում է անբավարար քանակությամբ։ Մի շարք կենդանիների (առնետ, շուն, մուկ, հավի ճուտ) համար, բացի նշված ամինաթթուներից, անփոխարինելի հասկացությունը որոշ չափով պայմանական է. օրինակ՝ ֆենիլալանինի բացակայությունից անփոխարինելի է դառնում նաև տիրոզինը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 464
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անփոխարինելի ամինաթթուներ» հոդվածին։