Ցիստեին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցիստեին, α-ամինա β-թիոպրոպինաթթու, HSCH2CH(NH2)COOH, ծծումբ պարունակող փոխարինելի ամինաթթու։ Գոյություն ունի օպտիկապես ակտիվԼ և D ձևերով և ռացեմատ DL ձևով։ L-ցիստեին բյուրեղներ են, լուծվում են ջրում, քացախաթթվում, չեն լուծվում եթերում, ացետոնում, բենզոլում։ Մտնում է սպիտակուցների և բնական պեպտիդների բաղադրության մեջ։ Սպիտակուցների հիդրոլիզի ժամանակ վեր է ածվում ցիստինի՝․ կաթնասունների օրգանիզմում ցիստեին սինթեզվում է մեթիոնին և սերին ամինաթթուներից՝ ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) մասնակցությամբ։ Ցիստեինի սուլֆհիդիային խմբերը (–SH) մտնում են որոշ ֆերմենտների (օրինակ, պապաինի) կատալիտիկ կենտրոնների բաղադրության մեջ և կարևոր դեր են կատարում օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսներում։ Օրգանիզմում ցիստեինը ունի պաշտպանական ֆունկցիա, կապում է ծանր մետաղների, մկնդեղի միացությունների, արոմատիկ ածխաջրածինների թունավոր իոնները։ Ցիստեին օգտագործվում է աչքի ոսպնյակի մթագնումը բուժելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png