Բյուրեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բյուրեղ (այլ կիրառումներ)
Գրաֆիտ

Բյուրեղային նյութեր, մասնիկների (ատոմներ, մոլեկուլներ, իոններ) դասավորությունը միմյանց նկատմամբ ստեղծում է տարածական կարգավորված ցանց[1]։ Բյուրեղացանցերը, ըստ մասնիկների տեսակի և դրանց միջև փոխազդեցության բնույթի, լինում են իոնային, ատոմային, մոլեկուլային և մետաղային։ Եթե ցանցի հանգույցներում միմյանց հետ իոնային կապով միացած իոններ են, ապա այդպիսի բյուրեղացանցը կոչվում է իոնային։ Իոնային կապի մեծ էներգիայի պատճառով շատ դժվար է այդպիսի ցանցերը քանդել, այդ պատճառով իոնային նյութերն ունեն բարձր հալման ջերմաստիճաններ և լուծվում են միայն բևեռային լուծիչներում, օրինակ՝ ջրում։ Իոնային բյուրեղացանցը բնորոշ է աղերին։ Եթե ցանցի հանգույցներում տեղադրված են կովալենտային կապերով միացած ատոմներ, ապա բյուրեղացանցը կոչվում է ատոմային։ Նման բյուրեղի հալումը կապված է բազմաթիվ կովալենտային կապերի խզման հետ, որի պատճառով դրանք նույնպես ունեն շատ բարձր հալման ջերմաստիճաններ։ Ատոմային բյուրեղացանցով նյութերը գործնականում չեն լուծվում լուծիչներում[2][3]։ Ատոմային բյուրեղացանցը բնորոշ է, օրինակ, ածխածնի տարաձևերին՝ ալմաստ, գրաֆիտ: Ատոմային բյուրեղացանց առաջացնում են ոչ միայն որոշ պարզ նյութեր, այլև մի շարք երկտարր միացություններ։ Մոլեկուլային բյուրեղացանց առաջացնում են մոլեկուլները. սրանք միմյանց հետ կապված են թույլ՝ վանդերվալսյան ուժերով։ Բնական է, որ այդպիսի նյութերի հալման ջերմաստիճանները զգալիորեն ցածր են։ Դրանց մեջ կան նույնիսկ այնպիսիները, ինչպես, օրինակ՝ Ι2, CO2, որոնք պինդ վիճակից միանգամից անցնում են գոլորշի վիճակի[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քիմիա 10. ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր», Ա. Խաչատրյան, Լ. Սահակյան
  • Агафонов В. К. Краткое наставление для приготовленя моделей кристаллов // Программы и наставления для наблюдений и собирания коллекций по геологии, почвоведению, метеорологии, гидрологии, нивелировке, ботанике и зоологии, сельскому хозяйству и фотографии. [5-е изд.] СПб.: изд. Имп. СПб. О-ва Естествоисп. 1902. С. 30-35.
  • Зоркий П. М. Симметрия молекул и кристаллических структур. М.: изд-во МГУ, 1986. - 232 с.
  • Лихачёв В. А., Малинин В. Г. Структурно-аналитическая теория прочности. — СПб: Наука. — 471 с.
  • Савельев И. В. Курс общей физики. М.: Астрель, 2001. ISBN 5-17-004585-9.
  • Шаскольская М. П.. Кристаллы. М.: Наука, 1985. 208 с.
  • Шретер В., Лаутеншлегер К.-Х., Бибрак Х. и др. Химия: Справ. изд. М.: Химия, 1989.
  • Шубников А. В., Флинт Е. А., Бокий Г. Б., Основы кристаллографии, М.— Л., 1940;
  • Шаскольская М., Кристаллы, М., 1959; Костов И., Кристаллография, пер. с болг., М., 1965;
  • Банн Ч., Кристаллы, пер. с англ., М., 1970;
  • Най Дж., Физические свойства кристаллов и их описание при помощи тензоров и матриц, пер. с англ., 2 изд., М., 1967

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gigantic crystals of spodumene // Mineralogical Notes Series 3. — 1916. — С. 138.
  2. В. Чернавцев. Гипсовое чудо света // «Вокруг света». — № 11, 2008, С. 16–22.
  3. Литий // Энциклопедический словарь юного химика. 2-е изд. / Сост. В. А. Крицман, В. В. Станцо. — Педагогика, 1990. — С. 136. — ISBN 5-7155-0292-6.
  4. Кристаллическая структура // Физическая энциклопедия. В 5-ти томах. — М.: Советская энциклопедия. Главный редактор А. М. Прохоров. 1988.