Մոնոկլինային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մոնակլինային համակարգ (մոնո․․․ և հունարեն x՝Aivco — հակել, խոնարհել), բյուրեղագիտական համակարգ, որն ընդգրկում է համաչափության երեք տեսակ կամ բյուրեղների երեք դաս․ ա․ դիէդրիկ առանցքային երկրորդ կարգի մեկ բևեռային առանցք, բ․ դիէդրիկ անառանցք՝ համաչափության մեկ հարթություն (P) և գ․ ռոմբապրիզմատիկ՝ երկրորդ կարգի առանցք, հարթություն և համաչափության կենտրոն (L2PC)։ Մոնակլինային համակարգում հանդիպող բոլոր պարզ ձևերը բաց են, այսինքն՝ տարածություն չեն փակում։ Դրանք են՝ մոնոէդր (1 նիստ), դիէդր (երկու հատվող նիստեր), պինակոիդ (զուգահեռ երկու նիստեր) և ռոմբային պրիգմա (չորս նիստեր, որոնք հատվում են ըստ զուգահեռ կողերի)։ Մոնակլինային համակարգին պատկանող բոլոր բյուրեղները օպտիկապես երկառանցք են։ Մոնակլինային համակարգում են բյուրեղանում միներալների և արհեստական միացությունների բոլոր ուսումնասիրված բյուրեղների մոտ 42%ը՝ գինեթթու, սախարոզա, կամֆորա, նավթալին, ինչպես նաև գիպսը, օրթոկլազը, մուսկովիտը, վոլֆրամիտը և այլ միներալներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 715 CC-BY-SA-icon-80x15.png