Պարաֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարաֆին (հունարեն՝ Paraffin, լատ.՝ paium — քիչ և affinis — խնամակից), նավթամթերք, հագեցած ածխաջրածինների խառնուրդ է։ Բաղկացած է հիմնականում 9—40 ատոմ ածխածին պարունակող նորմալ ախծաջրածիններից։ Քիմիապես պասսիվ է։ Բաղադրությունից կախված պինդ է կամ հեղուկ։ Պինդ պարֆին (հալման ջերմաստիճանը՝ 45—70 °C) ստանում են պարաֆինային նավթերի յուղային ֆրակցիաներից՝ բյուրեղացնելով կամ նավթալինից՝ ընտրողական ադսորբմամբ։ Հեղուկ պարաֆին (եռման ջերմաստիճանը՝ 180—350 °C) ստանում են նավթանյութերի կարբամիդային պարաֆինազերծման միջոցով։ Թողարկվում են տեխնիկա, տեխնիկապես մաքրված, բարձր մաքրության, բժշկական և այլ պարֆիններ։ Օգտագործվում է սննդի, օծանելիքի, էլեկտրատեխնիկական արդյունաբերություններում և բժշկության մեջ։ Պարֆին նավթաքիմական արդյունաբերության կարևոր հումք է, նրանից ստանում են բարձրմոլեկուլային ճարպաթթուներ, սպիրտներ, լվացող միջոցներ ևն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png