Նավթալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավթալին
Naphthalene-2D-Skeletal.svg
Naphthalene-from-xtal-3D-vdW.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում նավթալին
Քիմիական բանաձև C₁₀H₈
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակ հոտով, անգույն բյուրեղներ
Մոլային զանգված 128,063 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 1,15±0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Իոնիզացման էներգիա 8,12±0,01 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան 176±1 °F[2] °C
Եռման ջերմաստիճան 424±1 °F[2] °C
Այրման ջերմաստիճան 174±1 °F[2]
Գոյացան էնթալպիա 78,53 կՋ/մոլ[3] կՋ/մոլ
Գոլորշու ճնշում 0,08±0,01 Տոր[2]
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ 1,5898[3]
Դասակարգում
CAS համար 91-20-3
PubChem 931
EINECS համար 202-049-5
SMILES C1=CC=C2C=CC=CC2=C1
ЕС 202-049-5
RTECS QJ0525000
ChEBI 906
IDLH 1310±10 mg/m3[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նավթալին, արոմատիկ ածխաջրածին, բնորոշ հոտով, անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը 80,3 °C, եռմանը՝ 218 °C, խտությունը՝ 1151,7 կգ/մ³։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում։ Հեշտ ցնդում է, թորվում է ջրային գոլորշիների հետ։ Նավթալինը տալիս է էլեկտրաֆիլ տեղակալման՝ նիտրման, հալոգենացման սուլֆացման, ալկիլման, ացիլման ռեակցիաներ։ Սովորաբար տեղակալվում են և՛ α և՛ β ջրածինները և ստացվում իզոմերների խառնուրդներ։ Նաֆթալինի նիտրմամբ ստանում են α-նիտրոնավթալին, հիդրմամբ՝ տետրալին և դեկալին, օքսիդացմամբ՝ ֆթալաթթվի անհիդրիդ։ Նավթալին ստանում են քարածխի խեժից (պարունակում է 8—10% նաֆթալին), նաև նավթի պիրոլիզի արդյունքներից։ Նավթալինն և նրա ածանցյալները բազմաթիվ օրգանական նյութերի և ներկանյութերի ստացման ելանյութ են։ Նաֆթալինի ածանցյալներից արդյունաբերական նշանակություն ունեն ֆթալանհիդրիդը, նավթոլները, նավթիլամինները և սուլֆոթթուները։ Քարածխի խեժը պարունակում է նաև մեթիլնավթալիններ, որոնք նաֆթալինի հոմոլոգներն են և օգտագործվում են բույսերի աճման կարգավորիչներ ստանալու համար։ Նաֆթալինն և բազմամեթիլ նաֆթալինները միջատասպան նյութեր են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 192 CC-BY-SA-icon-80x15.png