Միլիմետր (միլլիմետր), երկարության չափման միավոր։ Նշանակվում է մմ (միջազգային նշանակումը՝ mm)[1][2]։ Շատ երկրներում միլիմետրը գծագրերում երկարության չափման լռելյայն միավորն է. եթե չափերը տրված են առանց միավորների, ապա չափերը միլիմետրերով են։
1 մմ = 0,001 մ = 0,01 դմ = 0,1 սմ = 1000 մկմ.