Հերց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լույսերը թարթում են f հաճախությամբ, որը ցույց է տալիս վայրկյանում թարթումների քանակը։
Т-ն երկու հաջորդական թարթումների միջև ընկած ժամանակահատվածն է՝ վայրկյաններով։

Հերց (նշանակումը՝ Հց, Hz)  - Միավորների միջազգային համակարգում պարբերական պրոցեսների հաճախության չափման միավոր։

Միավորն իր անունն ստացել է 19-րդ դարի գերմանացի գիտնական Հայնրիխ Հերցի պատվին, ով մեծ ներդրում է ունեցել էլեկտրամագնիսական ալիքներն ուսումնասիրելու գործում։
Համաձայն գիտնականների անունով դրված ածանցյալ միավորների վերաբերյալ ՍԻ-ի կանոնադրության, միավորի անունը (հերց) գրվում է փոքրատառով, իսկ նշանակումը (Հց)՝ մեծատառով։

1 Հց-ով արտահայտվում է պարբերաբար կրկնվող գործողության այն հաճախությունը, երբ այն կատարվում է վայրկյանը մեկ։ Համապատասխանաբար, օրինակ, 10 Հց-ը նշանակում է, որ գործողությունը կատարվում է վայրկյանում տասը անգամ։

Արտահայտումը վայրկյաններով[խմբագրել]

Վայրկյաններով 1 Հց-ն արտահայտվում է հետևյալ կերպ՝

1Հց=վրկ-1=1/վրկ:

Պատիկ միավորները[խմբագրել]

Առավել գործածական պատիկ միավորներն են՝

Կիլոհերց՝ 1կՀց = հազար Հց
Մեգահերց՝ 1ՄՀց = մեկ միլիոն Հց
Գիգահերց՝ 1ԳՀց = 109 Հց
Տերահերց՝ 1ՏՀց = 1012 Հց

Ձայնային ալիքներ[խմբագրել]

Մարդու ականջի համար լսելի դիպազոնն է 20-ից մինչև 2000 Հց հաճախության ալիքները։
20-ից պակաս հաճախություն ունեցող ալիքներին ասում են ուլտրաձայն։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]