Հենրի (չափման միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հենրի (նշանակումը՝ Հն, H), Միավորների միջազգային և MKSA համակարգերում ինդուկտիվության և փոխադարձ ինդուկտիվության չափման միավոր։ Կրճատ նշանակվում է հն (միջազգային նշանակումը՝ H)։ Շղթան ունի մեկ հենրի ինդուկտիվություն, եթե 1 ամպեր հոսանքի փոփոխությունը վայրկյանում ստեղծում է 1 վոլտի հավասար էլեկտրամագնիսական ինդուկցիա։

Այլ ՍԻ համակարգի չափման միավորներով հենրին արտահայտվում է հետևյալ կերպ՝

Հն = Վ·վ·Ա−1= կգ·մ2·վ−2·Ա−2

Միավորը անվանել են ամերիկացի ֆիզիկոս Ջոզեֆ Հենրիի պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]